ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-ԱՄՆ բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տևական կապերն են. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

parliament.am

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:

Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:

«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տևական կապերն են:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները ևս կարևորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը: 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: