Իշխանությունը պահելու համար՝ Ալիևը փոխում է «խաղի պայմանները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ չեղարկելով հոկտեմբերին նշանակված հերթական ընտրությունները: Նման որոշումը ինչ-որ առումով անսպասելի էր, քանի որ դեռ 2016թ.-ի հոկտեմբերին, Ալիևն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ընտրությունների ժամկետը փոփոխելու մտադրություն չունեն և դրա անհրաժեշտություն էլ չկա:
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչը դրդեց Ալիևին մտափոխվել և գնալ արտահերթ ընտրությունների նշանակման՝ փոխելով «խաղի պայմանները»: Եթե փորձենք հստակեցնել Ալիևի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հիմնական դրդապատճառները, ապա կարելի է պայմանականորեն առանձնացնել 2 տիպի գործոններ՝ ներքին և արտաքին:
Արտաքին գործոնների շարքում նախևառաջ պետք է նշել, որ, արտահերթ ընտրութուններ նշանակելով, Ալիևը փորձում է նվազեցնել արտաքին միջամտութունը երկրի ընտրական գործընթացներին: Ադրբեջանի նման բռնապետական երկրների պարագայում իշխանության վերարտադրությունը, միջազգային հանրությանը դա «մարսեցնելն» ունի որոշակի գին: Այդ ամենը հստակ գիտակցում է նաև արդեն 4-րդ անգամ անընդմեջ նախագահելու (այս անգամ արդեն 7 տարի ժամկետով) հավակնություն ունեցող Ալիևը: Տեղափոխելով ընտրության ժամկետը՝ Ալիևը հույս ունի, որ տարբեր ուժային կենտրոններ չեն հասցնի մշակել և կիրառել Բաքվից տարբեր դիվիդենտներ քաղելու, զիջումներ կորզելու ծրագրեր: Տվյալ պարագայում՝ հօգուտ Ալիևի է աշխատում նաև միջազգային օրակարգում առկա խնդիրների բազմազանությունը՝ ՌԴ ընտրություններից մինչև սիրիական Աֆրինում քրդերի դեմ թուրքական ԶՈւ-ի գործողություններ:
Մեկ այլ կարևոր գործոն է մարտին Ռուսաստանում նախատեսվող ընտրությունները և միջազգային հանրության, մասնավորապես՝ Արևմուտքի հնարավոր արձագանքը դրանց: Ըստ Ալիևի հաշվարկների՝ Ռուսաստանի ընտրությունները և դրանց հաջորդող Արևմուտք-ՌԴ հարաբերություններում նոր սրացումը (որը, կարծես թե, անխուսափելի է) իրենց վրա կսևեռեն միջազգային հանրության ուշադրությունը՝ իսկ Ադրբեջանի ապրիլին կայանալիք արտահերթ ընտրությունները կստվերվեն: Այլ կերպ ասած՝ Արևմուքի ուշադրությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններին այս շրջանում անհամեմատ ավելի թույլ կլինի, քան կարող է լինել հոկտեմբերին:
Բացի այդ, մինչև արտահերթ ընտրություններ ընկած երկու ամիսը բավական կարճ ժամանակահատված է մասնագիտացված միջազգային կառույցների համար (օրինակ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը) ադրբեջանական ընտրություններին ընթացքին հետևող երկարաժամկետ դիտորդական առաքելություններ ապահովելու համար, ինչը ևս իր հերթին Բաքվին թույլ կտա էապես նվազեցնել ընտրախախտումների վերաբերյալ հետագա քննադատությունները:
Ինչ վերաբերում է ներքին պատճառներին, թերևս առաջնային դերակատարում ունեն Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայմանները, ավելի ճիշտ՝ դրանց հետ կապված բացասական կանխատեսումները: Գաղտնիք չէ, որ նավթի գների անկումը բավական լուրջ մարտահրավեր էր նավթային ասեղի վրա նստած ադրբեջանական տնտեսության համար: Ըստ տարբեր գնահատականների՝ երկրում հասունանում է վերջին երեք տարում Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի արդեն երրորդ դևալվացիան: Նման բացասական միտումների կյանքի կոչման պարագայում Ադրբեջանում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական դժգոհություններն առավել լայն բնույթ կստանային, ինչն էլ լուրջ սպառնալիք կդառնար հոկտեմբերին վերընտրվելու Ալիևի ծրագրերի համար:
Բացի այդ, տեղափոխելով ընտրությունների ժամկետը՝ Ալիևը ցայտնոտի մեջ է դնում նաև ադրբեջանական ընդդիմությանը կամ այն «բեկորներին», որոնք մնացել են ադրբեջանական ընդդիմությունից: Ադրբեջանցի ընդդիմադիրները նախ բավարար ժամանակ չեն ունենա կոնսոլիդացվելու, հնարավորության դեպքում միմյանց հետ բանակցելու, սեփական ուժերը միավորելու համար: Բացի այդ, արտահերթ ընտրությունների պատճառով նախընտրական քարոզչության կարճ ժամկետը ևս հնարավորություն չի տա ընտրազանգվածի հետ պատշաճ աշխատանք իրականացնել: Ի դեպ, որոշ ընդդիմադիր ուժեր արդեն իսկ հայտարարել են, որ հրաժարվում են նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցությունից և հանդես են եկել ընտրությունները բոյկոտելու կոչերով: Հատկանշական է այն հանգամանքը, որ հանրային շրջանակներում հետընտրական հնարավոր դժգոհությունների լուծումը ևս Ալիևն ունի. մայիսին նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ (Ադբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-
Ի լրումն ներքին և արտաքին գործոնների՝ կարևոր է նաև անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության գործոնին, որն, ինչպես հայտնի է, ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ օգտագործվում է սեփական իշխանության պահպանման և ամրապնդման համար: Շրջանառվում է մոտեցում, որ ադրբեջանական իշխանությունները, ներքին և արտաքին տարբեր գործոններով պայմանավորված, նախատեսում են նոր ռազմական արկածախնդրություն Արցախի ուղղությամբ: Ուստի, հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար, Բաքվում որոշում է կայացվել ընտրությունների ժամկետը փոխել: Խուսափելով կանխատեսումներից՝ կարող ենք նշել միայն, որ այս մոտեցումը ևս կյանքի իրավունք ունի և, բնականաբար, պետք է առավել բարձրացնի հայկական զինված ուժերի զգոնությունը:
Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի նախագահի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը հստակ հաշվարկված քայլ է, որն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոչ թե մեկ, այլ մի քանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով: Նպատակը առավել քան պարզ է՝ կազմակերպել նախագահ Ալիևի վերընտրվելու հերթական «քաղաքական թատրոնը»՝ հնարավորինս առանց ռիսկերի:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ դիմաց կազմակերպված հերթական բողոքի ցույցը Ադրբեջանական ոստիկանությունն հերթական անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Ադրբեջանում և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումները «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի...
- Ընտրությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր էին դրել. Նարեկ Մինասյան Ադրբեջանական իշխանությունների նպատակն է ստեղծել լեգիտիմության իմիտացիա, ցույց տալ, որ տեղի են ունենում դեմոկրատական...
- Ընտրվելու պարագայում լուծելու եմ Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները. Ադրբեջանի նախագահի թեկնածու Պատերազմի մեջ գտնվող երկրում բնակչության աճի համար տարբեր մեխանիզմների մշակումն ու իրագործումը պակաս կարևոր...
- Ինչու՞ Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների. պարզաբանում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը (հարցազրույց) Ալիևը, «կոպիտ ասած» որոշել է արագ կազմակերպել և «արանքից հանել» իր 4-րդ ընտրությունները:
այլ նյութեր այս թեմայով
- Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը Ղասեմին հավելել է, որ Իրանը պատրաստ է վերջնական տեսքի բերել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող...
- Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիև Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նրա մոտ կլինի ամբողջական պատկերացում:
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին Պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով կհասնեն երկու եղբայրական եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների...
- Ադրբեջանցի սահմանապահն ինքնասպանություն է գործել Ենթասպա Թառլան Ալիզադեն ինքնասպանություն է գործել այն բնակարանում, որտեղ ապրում էր:
- Ադրբեջանը հավակնում է Տավուշի և Արարատի մարզերի 7 գյուղ ստանալ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ «Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների...
-
23:49
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
-
23:27
Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
-
22:33
Գերագույն Ռադան հավանություն է տվել Զելենսկիի կողմից փոփոխված Z և V խորհրդանիշներն արգելելու օրինագծին
-
21:52
Լեհաստանի նախագահն առաջարկել է Ուկրաինայի հետ բարիդրացիության նոր համաձայնագիր կնքել
-
21:42
Արցախի դրոշով երիտասարդ ներխուժեց ԵԱ-ի բացման արարողության բեմ, անվտանգության աշխատակիցները հեռացրին
-
21:16
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
-
20:47
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
20:34
Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
18:33
Երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ
-
14:38
Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը
-
14:11
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
-
13:05
Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն
-
12:04
Ադրբեջանական կրակոցները եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ Թաթոյան
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 1,03 կմ/ժ