Ընտրությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր էին դրել. Նարեկ Մինասյան

Ալիևի ընտրությունը և ընդհանրապես ընտրական գործընթացներն Ադրբեջանում միայն բեմականացում են՝ նախատեսված ավելի շատ միջազգային հանրության համար։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ստեղծել լեգիտիմության իմիտացիա, ցույց տալ, որ տեղի են ունենում դեմոկրատական գործընթացներ:
Ըստ Մինասյանի՝ ընտրական գործընթացներում Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր են դրել: «Նախ, անհրաժեշտ էր ցույց տալ, որ ընտրությունները մրցակցային էին: Այդ նպատակով ներգրավվել էին մի շարք դրածո թեկնածուներ, որոնք ավելի շատ քարոզչություն էին իրականացնում հենց Ալիևի օգտին: Ավելին, նրանցից մեկը քվեարկության օրն անգամ խոստովանել է, որ իր ձայնը տվել է Ալիևին»,- նշեց Մինասյանը:
Երկրորդ խնդիրը, ըստ փորձագետի, ընտրություններին քաղաքացիների բարձր մասնակցություն ապահովելն էր: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ընդհանրապես բոյկոտել էին ընտրությունները, Ալիևյան կլանի համար բարձր մասնակցություն ցույց տալն ավելի կարևոր էր դարձել, ինչին էլ ականատես եղանք:
Երրորդ խնդիրն, ըստ Մինասյանի, դիտորդական առաքելությունների ներգրավումն էր՝ փորձելով ընտրությունները ներկայացնել որպես ժողովրդավարական: «Հատկանշական է, որ ընտրությունների ժամկետը տեղափոխելով, Ալիևը դիտորդական առաքելություններին զրկեց երկարաժամկետ դիտորդություն իրականացնելու հնարավորությունից»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով, Իլհամ Ալիևը հստակ հաշվարկել էր, որ ընտրությունների ժամկետը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու դեպքում, միջազգային հարաբերությունների հագեցած օրակարգի, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ներկայիս լարվածության պայմաններում Ադրբեջանի նախագահական ընտրությունները դուրս կմնան միջազգային հանրության ուշադրությունից: Կարծես թե, այդ հաշվարկներն իրենց արդարացրեցին, և իրոք, Ալիևի արտահերթ ընտրություններին միջազգային լուրջ արձագանքներ չեղան:
Մինասյանն ասաց, որ տարբեր երկրների առաջնորդներ արդեն շնորհավորել են Ալիևին, բնականաբար՝ առաջինը շնորհավորել է Թուրքիայի նախագահը: Նրան հաջորդել են Բելառուսի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի առաջնորդները, առաջիկա ժամերին կլինեն նաև այլ շնորհավորանքներ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ դիմաց կազմակերպված հերթական բողոքի ցույցը Ադրբեջանական ոստիկանությունն հերթական անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Ադրբեջանում և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումները «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի...
- Ընտրվելու պարագայում լուծելու եմ Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները. Ադրբեջանի նախագահի թեկնածու Պատերազմի մեջ գտնվող երկրում բնակչության աճի համար տարբեր մեխանիզմների մշակումն ու իրագործումը պակաս կարևոր...
- Իշխանությունը պահելու համար՝ Ալիևը փոխում է «խաղի պայմանները» Ադրբեջանի նման բռնապետական երկրների պարագայում իշխանության վերարտադրությունը, միջազգային հանրությանը դա «մարսեցնելն»...
- Ինչու՞ Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների. պարզաբանում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը (հարցազրույց) Ալիևը, «կոպիտ ասած» որոշել է արագ կազմակերպել և «արանքից հանել» իր 4-րդ ընտրությունները:
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
-
22:34
Վաղը անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չենք անցկացնի, կքննարկենք բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
-
19:37
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել․ կա վիրավոր
-
18:34
Միրզոյանը ողջունել է եԽ-ում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները
-
17:17
ԱՄՆ-ը Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն է տրամադրելու
-
16:35
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:28
Բաքուն փորձում է լեգիտիմացնել իր հաջորդ ագրեսիան Արցախի կամ Հայաստանի դեմ. Le Figaro-ի փոխտնօրեն
-
14:11
FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով
-
14:02
ՊՆ-ն հերքում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը
-
14:00
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին
-
13:33
Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները
-
12:29
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
-
12:17
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
-
10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,03 կմ/ժ