ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2020-ին Face ID-ին հասանելի կլինի գրեթե բոլոր սմարթֆոնների վրա

lifewire.com

Վերլուծաբանները կարծում են, որ մի քանի տարի հետո սմարթֆոնի գինը  ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե 3D կամ 2D տեխնոլոգիա է օգտագործվում  դեմքի ճանաչման համար: Ամենայն հավանականությամբ, 2020-ին գերակշռելու է 3D-ն՝ մոտ 60 տոկոս, փոխանցում է NEWS.am-ը:

2013 թվականին Apple-ը ներկայացրեց Touch ID տեխնոլոգիան, որը բոլոր սմարթֆոններ արտադրողների համար նախադեպ եղավ: Մի քանի տարի անց մատնահետքով նույնականացումը դարձավ այնքան տարածված, որ նույնիսկ բյուջետային ապրանքանիշերում հայտնվեց: 2018-ին այս տեխնոլոգիայով հագեցած հեռախոսների թիվը կկազմի 1 միլիարդ: Ամենայն հավանականությամբ, նման տարածումը պետք է ակնկալել նաև Face ID-ից, այն կարող է դառնալ ստանդարտ բոլոր նոր սերնդի սմարթֆոնների համար:

Counterpoint Component Tracker-ի ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2020 թվականը մոտ մեկ միլիարդ սմարթֆոններ կկիրառեն դեմքի ճանաչման այս տեխնոլոգիան: Apple-ը և Samsung-ը կգլխավորեն ցուցակը, նրանց կհաջորդեն չինական Oppo, vivo, Xiaomi, OnePlus, Huawei և այլ ընկերություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: