ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

iPhone- ի եռամսյակային վաճառքը կանխատեսումներից ավելի ցածր է եղել

Бизнес-журнал

Apple ընկերությունը գերազանցել է փորձագետների ակնկալիքները՝ արձանագրելով $ 61,14 մլրդ եկամուտ, սակայն iPhone սմարթֆոնների վաճառքի ծավալը նախատեսվածից  ցածր էր, քան ակնկալվում էր: Սա վկայում է երեքշաբթի հրապարակված 2018 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի զեկույցը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետևում է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 31-ին, վաճառվել Է մոտավորապես 52,28 մլն iPhone սմարթֆոն: Ընդհանուր հասույթը կազմել Է 61,14 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 13,82 մլրդ դոլար: Բոլոր այս ցուցանիշներն աճ են արձանագրել 2017 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ: Նշված ժամանակաշջանում Apple-ին հաջողվել Էր իրացնել 50,76 մլն iPhone սմարթֆոն, միագումար հասույթը կազմել Էր 52,9 մլրդ դոլար, իսկ շահույթը՝ 11,03 մլրդ դոլար:

iPhone-երի վաճառքների ծավալները փոքր-ինչ ցածր են եղել մասնագետների կանխատեսումներից: Այսպես, StreetAccount հետազոտական ֆիրման ենթադրում Էր, որ կիրացվեն մոտավորապես 52,54 մլն նման սարքեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: