Նոր փուլ ՌԴ-ԱՄՆ «պատժամիջոցների պատերազմ»-ում

Փետրվարի 27-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարեց, որ Թրամփի վարչակարգը 30 օրվա ընթացքում Ռուսաստանի դեմ կսահմանի նոր պատժամիջոցներ: ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների «անհրաժեշտությունն» առաջացել է դեռևս նախորդ տարվա ամռանից, երբ ԱՄՆ կոնգրեսը գրեթե միաձայն ընդունեց օրենք, որը պահանջում էր նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Ուկրաինայի հարցում ՌԴ գործողությունների համար:
Օրենքը սահմանում է, որ ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն երկրների կառավարությունների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ կհամագործակցեն ռազմական կամ հետախուզական ոլորտներում: Բացի այդ, օրենքով սահմանվում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է հրապարակի անձանց ցուցակ՝ այսպես կոչված "Kremlin list", որում տեղ կգտնեն այն ազդեցիկ անձանց անունները, ովքեր կապ ունեն Կրեմլի հետ: Ցուցակը հրապարակվել է այս տարվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից:
Թեպետ օրենքն ուժի մեջ է մտել դեռևս տարեսկզբին, Թրամփի վարչակարգը մինչև վերջերս չէր շտապում ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, ինչն էլ Թրամփի դեմ բողոքի նոր ալիքի պատճառ էր դարձել: Թրամփին մեղադրում են, որ նա ՌԴ հանդեպ շարունակում է մեղմ քաղաքականություն վարել: Իր հերթին, Թրամփի թիմը պնդում էր, որ օրենքի ուժի մեջ մտնելն ինքնին արդեն զսպիչ գործոն է հանդիսանում նրանց համար, ովքեր Ռուսաստանի հետ ցանկանում են մեծ գործարքի մեջ մտնել և նոր պատժամիջոցների կարիք չի զգացվում:
Համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի աղբյուրների՝ միայն ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների սպառնալիքն արդեն իսկ Մոսկվային արժեցել է 3 միլիարդ դոլարին համարժեք կորուստ պաշտպանության ոլորտում: Ըստ նույն աղբյուրի՝ մի շարք «մեծ երկրներ» արդեն իսկ վերանայել են պաշտպանության ոլորտում Ռուսաստանից իրականացվող իրենց գնումները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրատարակել է ռուսական հետախուզական և ռազմական ընկերությունների ցանկը, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների թիրախում: Նշենք, որ այսպես կոչված «մեծ երկրների» շարքում, առավել հաճախ շրջանառվում է Թուրքիայի անունը, քանի որ վերջինս ՌԴ-ի հետ ունի համաձայնություն S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու շուրջ:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ չնայած Թրամփի թիմի այս հարցում ունեցած ոչ միանշանակ դիրքորոշմանը, դատելով ԱՄՆ պաշտոնական հայտարարություններից՝ մոտ ապագայում ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հավանականությունը բավական բարձր է: Ավելին՝ հաշվի առնելով, որ այդ շրջանում ՌԴ ընտրական գործընթացն ավարտված, իսկ հիմնական ֆավորիտը՝ գործող նախագահ Վ. Պուտինը, վերընտրված կլինի, բավական մեծ է հավանականությունը, որ վերջինս ևս դիմի կոշտ քայլերի՝ ի պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցների, ինչն առավել կմեծացնի լարվածությունը: Հաշվի առնելով այս «պատժամիջոցների պատերազմի» հնարավոր անուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա, անհրաժեշտ է առավել ակտիվացնել աշխատանքները հնարավոր մարտահրավերների կանխարգելման և նվազեցման ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական նոր գերակայությունները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք ԱՄՆ արտաքին...
- Տնտեսություն. ԱՄՆ նոր վարչակարգի որդեգրած տնտեսական քաղաքականությունը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» խորագրի ներքո քննարկվել է ԱՄՆ նոր վարչակարգի...
- Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը պետդեպարտամենտում հրապարակեց արտաքին քաղաքական իր գերակայությունները:
- Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք ԱՄՆ արտաքին...
- Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա Թուրքիայում սա շատ լավ հասկանում են և արդեն փորձում են ձեռնարկել կանխարգելիչ քայլեր:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական...
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
- ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու...
- Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին. նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել...
- Ո՞վ է ԱՄՆ նախագահի ամենից ոչ ցանկալի թեկնածուն հայերի համար Սենատոր Բուքերը երբեք Կոնգրեսում չի աջակցել հայանպաստ և Ամերիկայի հայկական համայնքի համար կարևոր և ոչ մի բանաձևի:
-
20:33
Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ
-
19:03
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ
-
18:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
-
18:27
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ
-
18:27
Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
-
18:25
Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում
-
17:51
Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը
-
17:16
ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից
-
16:33
Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունները ՄԱԿ պաշտոնյան որակել է որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ
-
16:27
ՌԻԱ Նովոստի գործակալությունը ՀՀ ՊՆ-ից պարզաբանում է ստացել Երևանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքների առնչությամբ
-
16:00
Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
-
15:51
Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը
-
15:47
Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
-
15:44
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
-
15:13
Պեսկով. հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարման վրա
-
14:45
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ ռուսական և հայկական կողմերի ուղերձներում ձևակերպումների տարաձայնությունները
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:04
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են
-
12:48
Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից
-
12:34
Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին հուշագիր է ուղարկել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6 կմ/ժ