Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղույանն ընդունել է մարտի 2-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Ռիշար Մալիեի ակտիվ մասնակցությունը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ՝ քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակում և ընդգծել նրա հետևողական ջանքերն այդ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:
«Շատ կարևոր է այն աշխատանքը, որ Դուք անում եք Արցախում: Կարծում եմ՝ այս օրերին տարբեր ոլորտներում Ձեր կատարած ուսումնասիրությունները հետագայում հիմք կդառնան առավել արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Ռիշար Մալիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք այսուհետ ևս պաշտպանելու են Արցախը ոչ միայն խոսքով, այլև՝ գործով և ի հավաստումն խոստման՝ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց այցի ընթացքում Բուկ Բել Էր-Ասկերան քույր քաղաքների համագործակցության առաջին քայլը՝ Ասկերանի դպրոցին նվիրած ինտերակտիվ գրատախտակը, և տնտեսության, գինեգործության բնագավառներում հավաքագրած դիտարկումները, որոնք հետագայում պետք է վերածվեն կոնկրետ ծրագրերի:
Այնուհետև խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի՝ ապրիլյան պատերազմին, տարածաշրջանում միջազգային կառույցների ունեցած դերակատարությանը, հիմնախնդրի հնարավոր կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսություն. ԵՄ կողմից հաստատված 2021-2027թթ. բյուջեն «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» խորագրի ներքո անդրադարձ է Ամուլսարի...
- ԵՄ-ն 20 մլրդ եվրո օգնություն կտրամադրի գործընկերներին COVID-19-ի դեմ պայքարի համար. Reuters Նշվում է, որ օգնություն կստանան Աֆրիկայի, Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության, ինչպես նաև ասիական և...
- Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են նշանակվել Իռլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են փետրվարի 8-ին: Ամսաթիվը համաձայնեցվել է կառավարության...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Եվրոպա «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում Եվրոպայում անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումների...
- Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
այլ նյութեր այս թեմայով
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
- Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն...
-
22:49
Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
-
22:42
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
-
22:30
Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել
-
22:27
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
-
22:19
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
-
20:24
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
-
20:10
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
-
18:44
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 7 կմ/ժ