ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարմազանովն անհեթեթ է որակում Ալիևի հայտարարությունը

artsakhpress.am

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհեթեթ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի բացառապես Ադրբեջանի նկատմամբ այդ երկրի հանցագործ քաղաքականության պատճառով:

«Ադրբեջանը դեռևս 1988 թվականին հանցագործ քաղաքականություն իրականացրեց՝ կոտորելով Սումգայիթի հայ անմեղ ու անզեն բնակչությանը, իսկ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում», - նշել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ մտցներ, գուցե, նման բան չլիներ: Շարմազանովը վստահեցրել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհանգստանալու որևէ առիթ չեն տալիս, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Արցախի հիմնահարցում հիմնված է բացառապես ստի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: