ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը

http://ter-hambardzum.net

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ` Կիևի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով: Ինչպես նշվում է Մայր Աթոռի պաշտոնական կայքում, այցի ընթացքում նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելել է կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորել են «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո:
Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվել են եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծել են եկեղեցու հիմքերի քարերը, աղոթել կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է բերել ներկաներին։
Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունն է  բերել Ուկրաինայի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև թեմի հոգևորականաց` իրենց նվիրյալ և անձնդիր ծառայության համար: Հայրապետն աղոթքով հիշել է նախորդ առաջնորդ լուսահոգի Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին, ով այս եկեղեցաշեն նախաձեռնության ակունքներում էր կանգնած։
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գոհունակությամբ է անդրադարձել հայ համայնքի հանդեպ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, որի արտահայտությունն է քաղաքի կողմից եկեղեցու կառուցման համար կատարված հողահատկացումը:
Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու բարեմաղթանքներն է փոխանցել նաև եկեղեցու բարերար տիար Վիլեն Շատվորյանին` հույս հայտնելով, որ նրա ազնիվ մղումը բարի օրինակ կդառնա ուկրաինաբնակ բազում այլ հայորդիների համար իրենց ներդրումն ունենալու աստվածահաճո և սրբազան այս գործում: Ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության՝ Նորին Սրբությունը պրն․ Շատվորյանին շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: