ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ախալքալաքի բրենդային կարտոֆիլը պաշտպանված է Եվրամիությունում

jnews.ge

«Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը, երեք այլ վրացական բրենդերի հետ միասին, ընդունվել է որպես պաշտպանված աշխարհագրական նշում Եվրամիության տարածքում, հայտնում է jnews-ը:

Մարտի 14-ին «Գրուզպատենտ» Մտավոր սեփականության ազգային կենտրոնի Թբիլիսիի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԵՄ-Վրաստան աշխարհագրական նշումների Ենթահանձնաժողովի նիստը:

Ենթահանձնաժողովը ստորագրել է որոշում աշխարհագրական նշումների վերաբերյալ (N1 / 2018), համաձայն որի, նորացվել է ԵՄ-ում և Վրաստանում փոխադարձաբար պաշտպանված աշխարհագրական նշումների ցանկը: Մասնավորապես, ԵՄ տարածքում վրացական չորս նոր աշխարհագրական նշումներ պետք է պաշտպանված լինեն. «Տղիբուլիի թեյ», «Մաչախելիի մեղր», «Քութայիսի կանաչի» և «Ախալքալաքի կարտոֆիլ»: Բացի այդ, Վրաստանի տարածքում պաշտպանված ԵՄ-ի աշխարհագրական նշումների ցանկը ևս թարմացվեց:

Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստեղծված Աշխարհագրական ցուցումների Ենթահանձնաժողովի հանդիպումները անցկացվում են տարին մեկ: Մարտի 14-ին տեղի ունեցավ ենթահանձնաժողովի երրորդ հերթական հանդիպումը:

Պետք է նշել, որ «Ախալքալաքի կարտոֆիլ» աշխարհագրական նշման տակ նկատի է առնվում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում աճեցված կարտոֆիլը:

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ
1 C°
 
13°   
02.04.2023
15°   
03.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: