ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Ազնավուրը՝ սահմանին հետաքննության մեխանիզմներ ձևավորելու կարևորության մասին

Uznayvse.ru

Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատակվող «UN Special» ամսագրի մարտյան համարում մարտի 22-ին լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին, հայտնում է «Արմենպրես»-ը:

Հարցազրույցում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարևորությանը և կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում և նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015 թվականին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։
Դեսպան Ազնավուրը ներկայացրել է նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, հայ-շվեյցարական դարավոր բարեկամության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև իրականացվող ակտիվ համագործակցությունը:
Հարցազրույցում զգալի տեղ է հատկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994 և 1995 թվականներին ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս համատեքստում Ազնավուրն ընդգծել է արցախա-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: