ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Բաբայան. ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են

Panorama.am

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Դավիթ Բաբայանն ընդգծել է հայկական հզոր բանակ ունենալու կարևորությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ունենալ խաղաղություն և կայունություն: «Հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա  ոչ միայն ցույց է տալիս մեր ուժը, որ մենք կարողանում ենք այն կասեցնել, թշնամուն կորուստներ պատճառել, պաշտպանել մեր անկախությունը, այլ նաև վեր են հանում տարբեր խնդիրներ, որոնք կան՝ թերացումներ, բացթողումներ: Այս երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել սահմանագիծը ուժեղացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժամանակակից զինտեխնիկայով համալրելու ուղղությամբ, սակայն այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Ամեն ինչ արվելու է այսուհետ ևս, որպեսզի մեր զինված ուժերը լինեն միշտ ավելի ուժեղ, քան Ադրբեջանը», - նշել է Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականություն վարող հարևան ունենալու դեպքում հզոր բանակ ունենալն անհրաժեշտություն է, քանի որ միայն այդպես կարելի է ագրեսորին խաղաղություն պարտադրել: «Մենք պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր, որոնք ոչ միայն ընդունակ են կասեցնել ցանկացած հարձակում, այլ նաև հարկ եղած դեպքում պարզապես ռազմական գործողություները տեղափոխել ագրեսորի պետության խորքեր և պարտադրել նրան խաղաղություն: Այն խաղաղությունը, որը գոյություն ունի, դա ինչ-որ տեղ պարտադրանքի արդյունք է, որովհետև Ադրբեջանի նման ագրեսոր պետությունը ուրիշ լեզու չի հասկանում: Միջազգային հանրությունն էլ պետք է այս ամենը հաշվի առնի և այնպես անի, որ դա լինի ոչ թե պարտադրանքի արդյունք, այլ նրանք իսկապես ընդունեն խաղաղությունը՝ որպես կարևոր արժեք, որովհետև մի երկիր, որն  էությամբ ահաբեկչական է, և այդ ահաբեկչական քաղաքականությունը իշխանությունները վարում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ, բնական է, որ նրանք խաղաղությունը որպես գերագույն արժեք չեն համարում», - ասլե է Բաբայանը:

Դավիթ Բաբայանը չափազանց կարևոր է համարում Հայաստան-Արցախ-սփյուռք սերտ  համագործակցությունն ու այդ եռամիասնության ամրապնդումը:  Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, սակայն, եթե լինի ագրեսիա, մինչև միջազգային հանրությունը ռեակցիա տա, կարող է ուշ լինել, եթե մենք ուժեղ չլինենք: Այս առումով շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը  և սահմանների ամրացումը: Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ այս գործընթացն ընթանում է, նոր որակ է ստացել ապրիլյան պատերազմից հետո և նույն բարձր տեմպերով էլ շարունակվելու է այսուհետ ևս:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: