ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ճարտարագիտության ոլորտում մեծ ավանդույթներ ունի և բարձր ցուցանիշներ է գրանցում. ՀՀ-ում ԵՄ SMEDA ծրագրի ղեկավար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Եվա Նաերի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծեց Հայաստանում ՏՀՏ ոլորտում ունեցած առաջընթացը և «SMEDA»-ի հետ առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Եվա Նաերը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստանում իրենց գործունեության ուղղությունները և իր նկատառումները մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացման շուրջ։ Նա նշեց, որ ՏՀՏ և ինժեներական ոլորտներում իրենք լուրջ ուսումնասիրություններ են կատարում, շատ արդյունավետ աշխատանք է իրականացվում, հետաքրքիր ծրագրեր ու նախաձեռնություններ են նախատեսվում։ Եվա Նաերը նաև ընդգծեց, որ Հայաստանը ճարտարագիտության ոլորտում մեծ ավանդույթներ ունի և բարձր ցուցանիշներ է գրանցում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստարտափներին, ՏՀՏ ինժեներական ոլորտի ընկերություններին «SMEDA»-ի կողմից օժանդակության, կիբերանվտանգության, տվյալների կառավարման հետ կապված փորձի փոխանակման, ՏՀՏ ռազմավարության մշակման նպատակով փորձագիտական աջակցության, տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերում ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել առաջարկություններ՝ ոլորտի զարգացումը խթանող համատեղ ծրագրեր իրականացնելու համար: 

Այս մասին փոխանցում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: