ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր էին դրել. Նարեկ Մինասյան

Ալիևի ընտրությունը և ընդհանրապես ընտրական գործընթացներն Ադրբեջանում միայն բեմականացում են՝ նախատեսված ավելի շատ միջազգային հանրության համար։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ստեղծել լեգիտիմության իմիտացիա, ցույց տալ, որ տեղի են ունենում դեմոկրատական գործընթացներ:

Ըստ Մինասյանի՝ ընտրական գործընթացներում Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր են դրել: «Նախ, անհրաժեշտ էր ցույց տալ, որ ընտրությունները մրցակցային էին: Այդ նպատակով ներգրավվել էին մի շարք դրածո թեկնածուներ, որոնք ավելի շատ քարոզչություն էին իրականացնում հենց Ալիևի օգտին: Ավելին, նրանցից մեկը քվեարկության օրն անգամ խոստովանել է, որ իր ձայնը տվել է Ալիևին»,- նշեց Մինասյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ փորձագետի, ընտրություններին քաղաքացիների բարձր մասնակցություն ապահովելն էր: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ընդհանրապես բոյկոտել էին ընտրությունները, Ալիևյան կլանի համար բարձր մասնակցություն ցույց տալն ավելի կարևոր էր դարձել, ինչին էլ ականատես եղանք:

Երրորդ խնդիրն, ըստ Մինասյանի, դիտորդական առաքելությունների ներգրավումն էր՝ փորձելով ընտրությունները ներկայացնել որպես ժողովրդավարական: «Հատկանշական է, որ ընտրությունների ժամկետը տեղափոխելով, Ալիևը դիտորդական առաքելություններին զրկեց երկարաժամկետ դիտորդություն իրականացնելու հնարավորությունից»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Իլհամ Ալիևը հստակ հաշվարկել էր, որ ընտրությունների ժամկետը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու դեպքում, միջազգային հարաբերությունների հագեցած օրակարգի, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ներկայիս լարվածության պայմաններում Ադրբեջանի նախագահական ընտրությունները դուրս կմնան միջազգային հանրության ուշադրությունից: Կարծես թե, այդ հաշվարկներն իրենց արդարացրեցին, և իրոք, Ալիևի արտահերթ ընտրություններին միջազգային լուրջ արձագանքներ չեղան:

Մինասյանն ասաց, որ տարբեր երկրների առաջնորդներ արդեն շնորհավորել են Ալիևին, բնականաբար՝ առաջինը շնորհավորել է Թուրքիայի նախագահը: Նրան հաջորդել են Բելառուսի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի առաջնորդները, առաջիկա ժամերին կլինեն նաև այլ շնորհավորանքներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: