ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք կարևորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի և Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ տեղեկատվական բաժինը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը և մարդը» խորագրով միջոցառմանը: Նշենք, որ հայկական արմատներ ունեցող Պավել Ֆլորենսկին (ծագումով Ղարաբաղից) անջնջելի հետք է թողել ռուսական փիլիսոփայական մտքի և աստվածաբանական ոլորտի զարգացման վրա, նրան անվանել են ռուսական դա Վինչի:

Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախաձեռնողները միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը: Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները և փոխայցերը հաճախակի կլինեն, ինչն ազդակ կհանդիսանա դեպի Արցախ այցերի ակտիվացման, մարդասիրական կապերի ընդլայնման ու խորացման, Արցախի միջազգայնացման համար:

Նախաձեռնության հեղինակ Դենիս Դվորնիկովի համոզմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում բովանդակալից քննարկումներ ծավալվեն տարբեր երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև: Մարիա Տիխոնովան կարևորել է Արցախում Պավել Ֆլորենսկու հուշարձանի բացումը:

Կարևորվել են արցախցի և ռուս ուսանողների պարբերական փոխայցերը, ինչը կնպաստի փիլիսոփայության, բանասիրության, պատմության, քաղաքագիտության և մի շարք այլ հարցերում փորձի փոխանակմանը և ճանաչողությանը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: