ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Դանիել Վարուժանի մասին ֆիլմը հաղթել է Բերմուդայի միջազգային կինոփառատոնում (տեսանյութ)

Armenpress

15 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում, հայտնում է Armenpress-ը:

Ժապավենի ռեժիսոր բրիտանահայ Կարօ Պէրպէրեանը մանրամասներ է ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմության, դրա յուրահատկությունների մասին:

«Իմ տատն ու պապը տեսել են Հայոց ցեղասպանությունը, և ողջ կյանքում տառապել: Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ անդրադառնալ Եղեռնին` նկարահանելով կինոնկար, որը կտարբերվի այդ թեմային վերաբերող այլ ֆիլմերից:  Այս  ժապավենով ուզում եմ ցույց տալ պատմության մարդասիրական կողմը: Ֆիլմը արտ-հաուս ժանրի է, պատմում է անհատի մասին և հիմնված է փաստերի վրա: Նպատակս էր այն մատուցել այնպես, որ յուրաքանչյուր դիտող կարեկցանք զգար հերոսի նկատմամբ»,-ընդգծեց ռեժիսորը:

Խոսելով ստեղծագործական խմբի առջև ծառացած խնդիրների մասին՝ Պէրպէրեանն ասաց, որ հնարավոր չի եղել նկարահանումներ իրականացնել Ստամբուլում, որտեղ ապրել և ստեղծագործել է Դանիել Վարուժանը, ուստի կինոնկարի մեծ մասը նկարվել է Գյումրիում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 30%
Քամի՝ 17.70 կմ/ժ
25 C°
 
13°  25° 
27.09.2018
13°  26° 
28.09.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով