Սիրիա. ինչո՞ւ Թրամփը չօգտվեց ընձեռված հնարավորությունից

Չնայած ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիային, սակայն, կարծես թե, հաջողվեց խուսափել վտանգավոր էսկալացիայից: Դաշնակիցներն ընտրեցին Սիրիայում քիմիական զենքի արտադրության հետ կապված օբյեկտներին հարվածելու տարբերակը՝ այդ կերպ խուսափելով Ռուսաստանի հետ հնարավոր զինված առճակատումից: Սա թերևս կարելի է համարել գործողություն՝ ավելի շուտ ուղղված սեփական դեպքը պահելուն, քան՝ Ասադին ենթադրաբար քիմիական հարձակման համար պատժելուն:
Ռուս-ամերիկյան հակասությունները վերջին տարիներին բավականին սրվել են: Դրա թերևս ամենախոսուն ապացույցը կողմերի միջև սառը պատերազմից ի վեր սպառազինությունների աննախադեպ մրցավազքն է: Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներով պայքարելու Վաշինգտոնի քաղաքականությունը ցանկալի արդյունք չի տալիս, միևնույն ժամանակ եվրոպացի գործընկերները հրաժարվում են այդ ուղղությամբ ավելի խիստ միջոցներ ձեռնարկել: Նման պայմաններում Վաշինգտոնը որոշել է անցնել ավելի վճռական գործողությունների, որի համար թերևս ամենալավ թատերաբեմը Սիրիան է:
2015 թվականից, ռազմականորեն ներգրավվելով սիրիական հակամարտության մեջ, Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել ահաբեկչության դեմ պայքարում՝ դրանով իսկ մեծացնելով իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաև հարվածելով տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին: Այժմ Սիրիայում Ռուսաստանի շնորհիվ պատերազմը կարծես թե մոտենում է ավարտին, և քաղաքական կարգավորման հույս կա, ինչը ԱՄՆ-ի համար անթույլատրելի է. նա ոչ միայն կորցնում է իր ազդեցությունը Սիրիայում, այլ նաև համաշխարհային հանրությանը ներկայանում է պարտվողի դերում, քանի որ ի զորու չեղավ կարգավորելու հակամարտությունը: Ուստի, ԱՄՆ համար կարևոր է թույլ չտալ Սիրիայում այնպիսի խաղաղության հաստատում, որին ինքը մասնակից չէ:
Այս համատեքստում հետաքրքրական է բրիտանական Սոլսբերիում ենթադրաբար Ռուսաստանի կողմից իրականացված քիմիական հարձակման փաստը, որ օգտագործվեց ոչ միայն եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ համախմբելու, այլ նաև Սիրիայում ռազմական գործողությունների համար համապատասխան միջազգային ֆոն ստեղծելու համար: 2014 թվականին ԱՄՆ-ին չհաջողվեց Սիրիայում քիմիական հարձակման փաստն օգտագործել այդ երկիր ներխուժելու համար՝ այդ թվում նաև այն պատճառով, որ շարքային ամերիկացիները բողոքի ակցիաներ էին անցկացնում Սիրիայում ամերիկյան ռազմական գործողության դեմ: Այժմ, երբ քիմիական հարձակումներն իրական սպառնալիք են նաև իրենց համար, հանրային տրամադրություններն այլևս չեն կարող խանգարել ռազմական գործողություններին:
Այսպիսով, Ասադի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման փաստը կարող էր Թրամփի համար հրաշալի առիթ հանդիսանալ Սիրիայում խաղի կանոնները փոխելու համար: Այս նպատակով առնվազն պետք էր հարվածներ հասցնել Ասադի ուժերին, այլ ոչ թե քիմիական զենքի արտադրության հետ կապված օբյեկտներին, սակայն սիրիական բանակն իր ուժերը վերաբաշխել էր ռուսական ռազմակայանների մոտ, իսկ Մոսկվան անպատասխան չէր թողնի Սիրիայում իր ռազմական օբյեկտներին հասցված հարվածները:
Թերևս սա էր հիմնական պատճառը, որ ստիպեց դաշնակիցներին այդքան եկար խորհրդակցելու. ռուսական ռազմական օբյեկտներին հարվածները կհանգեցնեին ոչ միայն Սիրիայում ռուս-ամերիկյան ուղղակի ռազմական առճակատման, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ կառաջացնեին Ռուսաստանի եվրոպական հարևանների համար: Արդյունքում, չնայած Ռուսաստանին և պաշտոնական Դամասկոսին ուղղված սպառնալիքներին՝ Թրամփն իր դաշնակիցների հետ երկար խորհրդակցություններից հետո կարողացավ պայմանավորվել միայն մեկանգամյա գործողության շուրջ, ինչը, վերհիշելով 2017 թվականին ամերիկյան պատասխանն Իդլիբում ենթադրաբար Ասադի կողմից քիմիական հարձակմանը, ընդհանուր առմամբ, չի ազդի Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վրա:
Այսպիսով, Սիրիայի շուրջ զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունները այլևս նախկինը չեն, և եվրոպական երկրներն ամերիկյան նախագահի արկածախնդրություններին պատրաստ են աջակցել ցուցադրական քայլերով միայն: Եվրոպայում գիտակցում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունը և փորձում են խուսափել դրանք էլ ավելի սրող գործողություններից: Ակնահայտ է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի գործընկերների հետ հարաբերություններում առաջնորդվել բացառապես սեփական շահերով, առաջիկայում ականատես կլինենք ԱՄՆ միջազգային մեկուսացման:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
21:30
Որքանո՞վ է հայ-թուրքական գործընթացն «առանց նախապայմանների»
-
20:14
ՆԱՏՕ-ն հուսով է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունների վավերացումը մեկ տարուց ավելի քիչ կտևի
-
18:43
Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները
-
18:04
Հայ-թուրքական գործընթաց. ո՞ւմ է տնտեսապես ավելի շահավետ
-
17:01
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
-
16:00
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
-
15:49
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
-
15:08
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
12:53
Հակառակորդը երեկ կրակ է բացել Խաչիկ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
-
11:30
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն
-
10:08
Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է. Վահագն Խաչատուրյան
-
09:57
Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները
-
09:26
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Փաշինյան
-
06:03
Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան
-
05:56
Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք
-
21:04
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
-
20:09
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
-
19:59
«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում
-
19:10
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 9,26 կմ/ժ