ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը մտահոգություն է հայտնել Երևանյան իրադարձությունների հետ կապված

armenpress.am

Իրանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը նա նախ նշել է, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է:

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր է անում, որով և ցանկանում է իշխանությանը թելադրել որոշ քայլեր: Դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև տեղեկությունները ամբողջական չեն, սակայն դա չի խանգարում ինձ մտահոգվելու այս ամենի շուրջ՝  ի վերջո, այս ամբողջը ի՞նչ հանգուցալուծում է  ունենալու ու ի՞նչ արդյունքի պիտի հանգեցնի»,- նշեց Աբրահամյանը:

Ըստ նրա` սցենարները կարող են բազմաթիվ լինել՝ դասական մեթոդներից մինչև ավելի խելացի ու խոհեմ միջոցառումներ:

«Օրինակ` ես կարծում եմ, որ արդյունավետ կլինի, որպեսզի ընդառաջվի որոշ քաղաքական ուժերի նախաձեռնությունը և երկխոսության հարթակ ստեղծվի, որի միջոցով կարելի է բյուրեղացնել տարբեր քաղաքական ուժերի ու խմբավորումների տեսակետները և հասնել ավելի արդյունավետ ու դրական գործողությունների: Իհարկե, չեմ կարող խորհուրդ տալ, որ մարդիկ չըմբոստանան:  Դա ՀՀ քաղաքացիների իրավունքն է , սակայն, փորձելով այդ ճանապարհը, միաժամանակ չփակեն երկխոսությունների, փոխադարձ շփումների հնարավորությունները, որոնք կարող են ավելի լավ արդյունքներ ստեղծել այս իրավիճակից դուրս գալու համար: Հետևաբար, ինձ թվում է, որ երկխոսելն առնվազն կտանի հավաքական հանգուցալուծման: Միևնույն ժամանակ, եթե թողնեն` այսպես մնա, կարծում եմ, որ  Հայաստանում հնարավոր չէ թավշյա հեղափոխություն կատարել: Դա, ուզենք, թե չուզենք, կարող է ստեղծել աննկարագրելի, անսպասելի և անկառավարելի իրավիճակներ, որոնք  չեմ կարծում, որ հայ ժողովուրդն այս պայմաններում և իր ռեսուրսներով կարող է մարսել: Հեռու եմ խելք սովորեցնելուց և ամպագոռգոռ բաներ ասելուց, սակայն կարող եմ ասել, որ ամեն պարագայում երկխոսությունը համարում եմ դրական և կարծում, որ երբեք չպետք է այդ հնարավորությունը շրջանցել, այլապես հետեւանքները կարող են ծանր լինել»,-  նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: