ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով

Panarmenian.net

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որով հորդորել է կողմերին գնալ երկխոսության ճանապարհով:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ ասվում է հետևյալը.

«Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ժողովրդի և նրա կողմից ընտրված առաջնորդների համար, քանի որ նրանք սկսում են նոր կառավարություն ձևավորելու գործընթացը»,- նշել է Նոյերթը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում դրսևորել Հայաստանի Սահմանադրության շրջանակներում:

«Ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակում:

Որպես Հայաստանի բարեկամ ու գործընկեր՝ մենք հորդորում ենք հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ իրենց ինքնիշխան ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: