Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ վարչապետի թեկնածուն փողոցում չի ընտրվում

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:
Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:
«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
- ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու...
- Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին. նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել...
- Ո՞վ է ԱՄՆ նախագահի ամենից ոչ ցանկալի թեկնածուն հայերի համար Սենատոր Բուքերը երբեք Կոնգրեսում չի աջակցել հայանպաստ և Ամերիկայի հայկական համայնքի համար կարևոր և ոչ մի բանաձևի:
- Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը,...
-
22:57
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը
-
21:55
Կհաջողվի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին պաշտոնանկ անել Թրամփին
-
21:13
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ
-
20:14
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները
-
20:00
Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի
-
19:22
Հայաստանը 45,8 մլն եվրո վարկ կվերցնի
-
19:21
Վարչապետը կառավարության նիստում ադրադարձ է կատարել պետական կառավարման համակարգում առկա վիճակին
-
18:40
«Թուրքական հոսք». շահավետ գործարք ՌԴ-ի, Եվրոպայի և Թուրքիայի համար
-
18:09
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
-
17:47
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
-
17:25
Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա
-
17:00
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի համաժողովին
-
16:37
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:44
ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը
-
15:12
Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում
-
14:58
Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
-
14:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
-
14:37
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
13:49
Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում
-
13:39
Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
19:39
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 4 կմ/ժ