ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Պեսկովը մեկնաբանել է Նալբանդյանի՝ Մոսկվայում նախատեսվող բանակցությունները

Kremlinrus.ru

Մոսկվան հույս է հայտնել, որ իրավիճակը Հայաստանում մոտ ապագայում կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, հայտնում է ТАСС-ը:

«Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործ: Մենք հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական ճանապարհով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները:

Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք Մոսկվայում նախատեսում է ունենալ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Պեսկովը նշել է, որ դրանք լինելու են կառավարության և ԱԳՆ-ի գծով: «Հույս ունեմ, որ իմ գործընկերները ձեզ համապատասխան տեղեկատվության կտան», - նշել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը լայն կապեր ունեն, որոնց իրականացումը «պահանջում է այցերի և շփումների հաճախակի փոխանակումներ՝ հատկապես նման բարդ իրավիճակներում»:

Հարցին՝ արդյո՞ք Կրեմլում համարում են խաղաղ ցույցերը որպես կառուցողական բանակցությունների մաս, որոնց կոչ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում՝ Պեսկովը հույս է հայտնել, որ ցուցարարների հետ կլինեն կառուցողական շփումներ, որոնք կհանգեցնեն փոխզիջման:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
10°  23° 
16.10.2019
12°  24° 
17.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: