ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress

Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացավ Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։

Հատկանշական է, որ նախաձեռնությունը Ալկորկոնի քաղաքային խորհրդում ներկայացված Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներինն էր, որոնց միացան նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ընդունված որոշման մեջ, մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք և որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը»: Քաղաքային խորհուրդը նաև իր աջակցությունն է հայտնում ողջ հայ ժողովրդին և կոչ անում Իսպանիայի կենտրոնական իշխանություններին օր առաջ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:

Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև հայ համայնքի և Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 5 կմ/ժ
17 C°
 
19°  31° 
15.07.2020
19°  31° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: