ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հալեպում

toursinarmenia.am

Հալեպում ապրիլի 24-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջհամայնքային և միջմիութենական բնույթի միջոցառումների շարքը, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությանը:

Հայ ավետարանական Բեթել եկեղեցում տեղի է ունեցել պաշտամունքային միջոցառում` նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Գեղարվեստական հայտագրի ավարտից հետո եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ, կայացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից ծաղկեպսակի զետեղման պաշտոնական արարողությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ովքեր իրենց խոսքում նշել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական գործընթացը նաև միջոց է կանխելու և կանխարգելու նմանատիպ ոճրագործությունները:

Նույն օրը, Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում մեկնարկել է արյան տվչության արդեն ավանդական դարձած միջոցառումը, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու հալեպահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարները:

Հսկումի և մոմավառության ավանդական միջոցառում տեղի է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաշենքի բակում: Ձեռնարկն ավարտվել է գեղարվեստական հայտագրով և օրվա խորհրդին համահունչ ելույթներով:

Ապրիլքսանչորսյան հիշատակի ձեռնարկներն ավարտվել են Հալեպի Եսայան սրահում կայացած հիմնական միջհամայնքային մեծ միջոցառման մեկնարկով: Երեք հարանվանությունների առաջնորդների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հիմնական բանախոսի եզրափակիչ ելույթներում անդրադարձ են կատարվել Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության միջազգայնացման, Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության էլ ավելի ամրապնդման, Սիրիայում խաղաղության հաստատման և անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման թեմատիկ դրույթներին:

Միջոցառման ավարտին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: