ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար. Լորդերի պալատը փորձում է խանգարել Brexit-ի իրականացմանը

Trend News Agency

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատը փորձում է խոչընդոտել ժողովրդի ժողովրդավարական կամքին, որը հանրաքվեի ժամանակ աջակցել է Եվրամիությունից դուրս գալուն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է NEWS.am-ը:

Նախարարի խոսքով՝ խորհրդարանի վերին պալատը օրենսդիր մարմնին լիազորել է արգելափակել կամ հետաձգել Brexit–ի հարցով վերջնական համաձայնագրի ընդունումը։ «Չընտրվող վերին պալատը այժմ իսկապես փորձում է արգելափակել բրիտանական ժողովրդի ժողովրդավարական կամքը»,– նշել է նա։

Լորդերի պալատի անդամները ներկայումս 7 լրացում են կատարել Մեծ Բրիտանիայի տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծում։ Համայնքների պալատը, որում երկրի վարչապետը մեծամասնություն ունի, կմերժի այն։ Այնուամենայնիվ, այս իրավիճակը ի ցույց է դնում բրիտանական խորհրդարանի ներսում  Brexit–ի հարցով առկա տարաձայնությունները։

Լոնդոնի և Բրյուսելի միջև պաշտոնական բանակցությունները ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալու շուրջ սկսվել են 2017թ. հունիսի 19–ին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: