Եվրամիությունը նոր փուլ է թևակոխում՝ առանց Մեծ Բրիտանիայի

Այսօրվանից Մեծ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիության անդամ չէ: Արդեն իջեցվել են Միացյալ Թագավորության դրոշները եվրոպական կառույցների պաշտոնական գրասենյակների շենքերից: Չորս տարի տևած երկար գործընթացը հասնում է իր վերջնակետին: Ի՞նչ պայմաններով է տեղի ունենում ապահարզանը, և ի՞նչ կփոխվի:
Եվրախորհրդարանում արդեն իսկ հրաժեշտ են տվել բրիտանացի պատգամավորներին: Այսուհետ Եվրախորհրդարանը կազմված կլինի ոչ թե 751, այլ 705 պատգամավորից: Բրիտանացի պատգամավորների հեռանալը փոխում է նաև քաղաքական ուժերի հարաբերակցությունը, հատկապես ամրապնդվում են Եվրապական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիրքերը, որի կազմում բրիտանացիներ չկային: Զգալիորեն փոքրանում է եվրահոռետեսների քանակը:
Մինչև դեկտեմբերի 31-ն անցումային շրջան է սահմանվել, որն, ի դեպ, չի կարող երկարաձգվել: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիան կշարունակի դե-ֆակտո ԵՄ անդամ լինել, սակայն չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պիտի բանակցություններ վարեն առևտրային համաձայնագրի շուրջ:
Եվրամիությունը տրամադրված է սերտ համագործակցություն պահպանել Լոնդոնի հետ, սակայն հարաբերություններն էլ առաջվանը չեն լինի: «Մենք հնարավորինս լավ հարաբերություններ կպահպանենք Մեծ Բրիտանիայի հետ, սակայն դրանք այնքան սերտ չեն լինի, ինչպես ԵՄ-ին անդամակցության ժամանակ էր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը:
Բանակցությունները խոստանում են բավական բարդ լինել, քանի որ Մեծ Բրիտանիան իր տնտեսական քաղաքականությամբ ձգտելու է մրցակցել Եվրամիության հետ: Բրյուսելն, իր հերթին, չպետք է այնպիսի պայմաններ առաջարկի Լոնդոնին, որոնք գրավիչ կլինեն նաև ԵՄ մյուս անդամների համար և կմեծացնեն Բրիտանիայի օրինակին հետևելու ձգտումը:
Ի՞նչ պայմաններով հաջողվեց կնքել BREXIT-ի համաձայնագիրը.
- Պայմանավորվածություն ձեռք բերվեց խուսափել Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահմանից և բավարարվել մաքսային ստուգումներով: Հյուսիսային Իռալանդիան կմնա ԵՄ միասնական շուկայում և, միաժամանակ, կմնա Միացյալ Թագավորության մաքսային տարածքում: Նախնական տարբերակում քննարկվում էր backstop-ի տարբերակը, որը թույլ էր տալու Հյուսիսային Իռլանդիային մնալ ԵՄ մաքսային գոտում, սակայն Բրիտանիայի խորհրդարանը կտրականապես մերժեց այդ տարբերակը: Այժմ հատուկ մաքսային կարգ է հաստատվել Հյուսիսային Իռլանդիա մուտք գործող ապրանքների համար՝ կախված նրանից՝ դրանք անցնելու են ԵՄ շուկա, թե մնալու են Հյուսիսային Իռլանդիայում:
- Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կպահպանեն առանց վիզաների ռեժիմը, սակայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիներն առանց խոչընդոտների Բրիտանիայում մշտական բնակություն հաստատել կկարողանան միայն մինչև 2020թ. ավարտը, այնուհետև պայմանները նորեկների համար փոխվելու են, բոլոր «միգրանտների» համար գործելու է նույն համակարգը:
- Մեծ Բրիտանիան 33 մլրդ ֆունտ կվճարի Եվրամիությանը:
Ըստ էության, այսօր պատմության նոր էջ է սկսվում Եվրամիության կյանքում, որը շատերի կողմից ընկալվում է որպես կոնսոլիդացիայի դրդող մարտահրավեր: Իսկ Մեծ Բրիտանիայի հետ դեռ երկար բանակցությունների գործընթաց է սպասվում. այս պահին անորոշություններն ու բաց մնացած հարցերն ավելի շատ են, քան լուծվածները: Բրիտանիայում BREXIT-ի հետ կապված հանրային տրամադրությունները շատ տարբեր են՝ ուրախությունից մինչև տխրություն:
Մոտ ապագայում նոր թափ կարող են ստանալ նաև Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում տիրող անջատողական տրամադրությունները: Շոտլանդիայի վարչապետն արդեն իսկ հայտարարել է 2020 թ-ին անկախության նոր հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
-
15:41
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
-
15:24
ԵԽԽՎ-ն կոչ է արել իրականացնել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը
-
15:04
Նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
-
13:46
Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է
-
13:40
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով
-
13:19
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք
-
13:15
Արցախի ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ
-
13:12
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք
-
11:59
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 65 զինծառայողի անուն
-
11:43
Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն
-
11:32
Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար
-
11:28
Եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով, ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ ՀՀ ՄԻՊ
-
11:05
Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում է նախատեսվում
-
11:00
Վերաբացվել են Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ, Արցախի բոլոր բնակավայրերում դպրոցները գործում են
-
10:37
Ավելի քան 220 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
-
10:10
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա
-
09:27
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երևանի և Բաքվի հետ
-
00:26
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
-
22:40
Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 4 կմ/ժ