ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով մարտից մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Մինչև տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 1615 մուտք: Ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է 235 մուտք 162 բազմաբնակարան բնակելի շենքերում: Այս շաբաթ վերանորոգվել է 45 մուտք 17 շենքերում, ընթացքում է ևս 153 մուտքի վերանորոգումը:

Մինչև 2020 թվականի ավարտը նորոգված կլինի ըհդանուր առմամբ 12902 մուտք, իսկ ծրագրի մեկնարկից մինչ այժմ նորոգվել է 6410 մուտք:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ 2014 թվականից ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքների որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: