ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

ԱԼԻՔ» Օրաթերթ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ աշխատակազմի համապատասխան վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ նախապատրաստվել և բոլոր վարչական շրջաններում կազմակերպել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, գույքի և խաղերի տեղադրման, ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները։

Սահմանված ժամանակացույցով իրականացվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման ու ներկման աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին, ինչպես նաև դրանք սահմանված ժամկետներում ավարտելուն:

Զեկուցվել է, որ շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ն առաջիկա օրերին կհանձնվի շահագործման:
Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված էլ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Մելիք-Ադամյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում առաջին տեղեկատվական կետի տեղադրման աշխատանքները, իսկ Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում էլ մեկնարկել են համապատասխան աշխատանքները՝ զբոսաշրջիկների և քաղաքացիների սպասարկման և տեղեկատվական աջակցության երկրորդ կետի տեղադրման ուղղությամբ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու աշխատանքային խմբին հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ավարտին հասցնել արդեն տեղադրված տեղեկատվական կետի հարակից տարածքի բարեկարգումը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ընթանում են լուսացույցներին և զբոսաշրջային ավտոբուսներին խանգարող ծառերի էտման աշխատանքները։ Տուրիզմի բաժնին, բնապահպանության և տրանսպորտի վարչություններին հանձնարարվել է, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, շարունակել և սահմանված ժամկետում ավարտել վերոնշյալ աշխատանքները։

Մոսկովյան փողոցի՝ Նալբանդյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածի բարեկարգման ծրագրի հետ կապված, աշխատակազմի շինարարության ու բարեկարգման, բնապահպանության վարչություններին, գլխավոր դիզայներին, «Երքաղլույս» ընկերությանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում ապահովել նշված հատվածի մայթերի կարգաբերման, սիզամարգերի ստեղծման, ծաղկապատման ու կրապատման, արտաքին լուսավորության ցանցի վերականգնամ, ներկման ու հարդարման աշխատանքները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: