ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի որոշման տարածաշրջանային մարտահրավերները

ԱՄՆ կողմից Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը լուրջ մարտահրավեր է միջազգային և մասնավորապես տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Թեև Թեհրանը դեռևս չի հայտարարել ԱՄՆ գործողություններին իր պատասխանի մասին, սակայն հեռանկարները հուսադրող չեն: Եթե միջուկային գործարքի կողմերին, այնուամենայնիվ, հաջողվի փրկել այն, Թրամփի այս որոշումը կարող է հանգեցնել Իրանի արտաքին և մասնավորապես մերձավորարևելյան քաղաքականության կոշտացման՝ էլ ավելի խորացնելով ճգնաժամը տարածաշրջանում: Արդեն ԱՄՆ դաշնակից Իսրայելը և Իրանը հասցրել են փոխանակվել հրթիռային հարվածներով՝ ճիշտ է դեռևս Սիրիայի տարածքում, սակայն չի բացառվում, որ հետագայում դրանք վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Միևնույն ժամանակ Թրամփը, հերթական անգամ անտեսելով եվրոպացի գործընկեների շահերը, իր այս որոշումով խորացնում է ճգնաժամը եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում: Լուրջ հարված է ստանում նաև ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ հեղինակությունը: ԱՄՆ նախագահի նման դիրքորոշումը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացման:

ԱՄՆ որոշման հետևանքով գործարքից Իրանի դուրս գալու դեպքում մարտահրավերներն ավելի էական են: Այսպես, ոչ միայն Իրանը կվերսկսի ուրանի հարստացումը, այլ միջուկային զենքի ստեղծմամբ կսկսի զբաղվել Իրանի դարավոր թշնամի Սաուդյան Արաբիան: Սա կարող է շատ աղետալի հետևանքներ ունենալ առնավազն մերձավորարևելյան տարածաշրջանի համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ պատճառով Իրանի միջուկային գործարքի չեղարկումը կարող է խոչընդոտել Կորեական թերակղզում լարվածության նվազեցման և ապամիջուկայնացման գործընթացին՝ Փհենյանին ստիպելով վերադառնալ միջուկայինն զենք ստեղծելու իր ծրագրերին:

Իրանի կողմից միջուկային ակտիվացումն իր հերթին կարող է պատճառ դառնալ վերջինիս նկատմամբ ԱՄՆ-ի և նրա մերձավորարևելյան դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու համար, ինչն արդեն կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության համար:

Եթե առաջին սցենարի դեպքում մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար էական մարտահրավերներ չկան (Հայաստանը միջև միջուկային գործարքի կնքում ևս պահպանել է ակտիվ հարաբերություններն Իրանի հետ), ապա երկրորդի դեպքում, երբ ռազմական գործողություններն ուղղակիորեն տեղի ունենան հարևան երկրի տարածքում, մեր տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը հայտնվում են լուրջ սպառնալիքի առջև՝ սկսած Իրանից հազարավոր փախստականներ ընդունելու վերջացած ազգային անվտանգության խնդիրներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: