Հրադադարի համաձայնագիրը Ղարաբաղում. անցել է 25 տարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր լրանում է Ղարաբաղյան հակամարտության ռազմական ակտիվ գործողություններին վերջ դրած եռակողմ կարևոր փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրման 25-րդ տարին:
Ուղիղ 25 տարի առաջ Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցին, սակայն խաղաղություն այդպես էլ չհաստատվեց…
Շատ են փոխադարձ մեղադրանքները, չեն դադարում ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունն ու այդ ֆոնին միջնորդների` կողմերին ուղղված խաղաղության կոչերը: Չնայած այս ամենին, թերևս այսօր պահն է վերհիշելու այն գործընթացը, որ հանգեցրեց մինչ օրս շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի հաստատմանը:
Դեռ 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց հնարավորինս արագ Մինսկում հրավիրել խորհրդաժողով, որը պետք է սահմաներ խաղաղության պայմանները` ելնելով ԵԱՀԽ սկզբունքներից: Ակնկալվում էր, որ այս նպատակին հնարավոր կլինի հասնել բավականին արագ: Սակայն Մինսկի խորհրդաժողովը նախանշված ժամկետում հրավիրել հնարավոր չեղավ. Ադրբեջանը ձգտում էր խաղաղության հաստատման բանակցություններին ներկայանալ ռազմաճակատում հաղթանակի բոլոր դափնիները շահած:
Սակայն իրավիճակը փոխվեց 1992-ի մայիսից, երբ արցախցիներին հաջողվեց ճեղքել Ստեփանակերտի շրջափակման օղակը: Մայիսի 8-9-ին Շուշիի հերոսամարտում արցախահայերի հաղթանակը բեկեց պատերազմի ընթացքը: Ռազմական գործողություններն ընթանում էին պարբերական հաջողություններով: Յուրաքանչյուր պարտությունից հետո Ադրբեջանը փորձում էր ռևանշ վերցնել` հրաժարվելով կրակը դադարեցնելու միջնորդական բոլոր նախաձեռնություններից:
1993թ.-ին հայկական ուժերի լայնածավալ առաջխաղացման արդյունքում ռազմական պարտություններն Ադրբեջանին հարկադրեցին ընդունել ՌԴ կողմից արված հրադադարի առաջարկը: Բանակցություններին զուգահեռ շարունակվում էին նաև ռազմական գործողությունները։
Ահա թե ինչ է գրում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովն, ում ջանքերով էլ արդյունքում ստորագրվեց կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը.
«1994թ. մայիսի սկզբին իրադրությունը ճակատում բավականին հակասական էր դարձել: Այն բանից հետո, երբ ձմռանը ձախողվեց ադրբեջանցիների հակահարձակումը, մեծ հաշվով ուժերի որոշակի հավասարակշռություն սահմանվեց: Առավել համառ մարտեր էին ընթանում Տեր-Տերի շրջանում: Այդ քաղաքին տիրելու հայերի փորձերը մեծ պոտենցիալ վտանգ էին ներկայացնում: Եթե նրանց հաջողվեր կտրել դեպի Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք` Գանձակ տանող ճանապարհները կամ շարժվել Բարդա-Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ` դեպի Կուր գետ, ապա հանրապետության հյուսիս-արևմտյան բարձունքը կենթարկվեր “մայր հողից” կտրված լինելու վտանգին: … Այդ իսկ պատճառով, ադրբեջանական ղեկավարությունը շահագրգիռ էր կրակը դադարեցնելու հարցում»:
Չնայած ադրբեջանական կողմի ֆորմալ համաձայնությանը, հրադադարի փաստացի հաստատումը ձգձգվում էր հենց Ադրբեջանի «ջանքերով»: Պաշտոնական Բաքուն պահանջում էր, որ Արցախի ներկայացուցչից բացի փաստաթղթի տակ լինի նաև ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը:
Կազիմիրովը գրում է․ «Ադրբեջանի իշխանությունը ցանկանում էր ձևակերպել հրադադարը Երևանի հետ, իսկ վերջինս չէր համաձայնում` առանց Ստեփանակերտի մասնակցության: Կազմակերպել իրենց ներկայացուցիչների հանդիպում նշանակում էր ժամանակ կորցնել և բաց թողնել հնարավորությունը՝ ռազմաճակատում իրավիճակի փոփոխության դեպքում: Մնում էր շրջանցել կողմերի կամակորությունները և ստորագրել փաստաթուղթը ցանկացած ընդունելի ձևով»:
Բանակցություններից հետո ի վերջո 1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ ստորագրվեց Բիշքեքյան արձանագրությունը, որի տակ իրենց ստորագրությունները դրեցին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Բաբուրյանը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գուլիևը և Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Արաքցյանը։
Արդյունքում, Բիշքեքյան, ինչպես նաև 1994 թ. փետրվարի 18-ին Հայաստանի, Ադրբեջանի ՊՆ նախարարների և ԼՂ զինված ուժերի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հրադադարի հաստատման արձանագրության հիման վրա կազմվեց հրադադարի պայմանագիրը: Այս փաստաթուղթը թարգմանվեց երեք լեզուներով, և մայիսի 9-ին ռուսական կողմի միջնորդի ներկայությամբ այն ստորագրեց Ադրբեջանի ՊՆ նախարար Մամեդովը, ապա՝ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ նախարար Սարգսյանը, մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատար Բաբայանը: Այս երեք փաստաթղթերը՝ յուրաքանչյուրի վրա մի կողմի ստորագրությամբ, ուղարկվեցին Մոսկվա, որտեղ հաստատվեց նրանց նույնականությունը:
Մայիսի 12-ին հայտարարվեց հրադադարի պայմանագրի` ուժի մեջ մտնելու մասին: Հրադադարի հաստատումից հետո բանակցային գործընթացն ակտիվ փուլ թևակոխեց:
25 տարի առաջ ստորագրված հրադադարի ռեժիմն այսօր ամրապնդման կարիք ունի: Փաստաթղթի կենսունակությունն ապահովելու համար առավել քան տրամաբանական կլինի, որպեսզի Ադրբեջանը սահմանային գոտուց դուրս բերի դիպուկահարներին, և հակամարտության բոլոր կողմերի միջև կնքվի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագիր: Այն կոչված կլինի թարմացնելու ստանձնած պարտավորություններն ու վերջ դնելու սահմանային միջադեպերին, զսպիչ գործոն կդառնա ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները ևս մեկ անհրաժեշտ միջոց են կողմերի միջև վստահության մթնոլորտի կառուցման և բանակցային գործընթացին խթան հաղորդելու համար:
Այսպիսով, արյունահեղությանը վերջ դնելու համար 25 տարի առաջ մեծ ջանքերով կնքված հրադադարի ռեժիմն այսօր հարցականի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, ինչը պետք է կանխել և արժանացնել համապատասխան գնահատականի:
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
-
11:47
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 9 կմ/ժ