ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բախումներ և բոյկոտ. Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման արձագանքները

AHMAD GHARABLI/AFP

Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է շուրջ 60 պաղեստինցի, ավելի քան 500-ը տուժել է գազից և փամփուշտներից:

Գազայի հատվածի վարչական սահմանին մայիսի 14-ին սկսվել է պաղեստինյան «Վերադարձի երթը», որին մասնակցում է մոտ 10 հազար պաղեստինցի: Ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել-անցնել սահմանային արգելափակոցը: Սակայն Իսրայելը ուժեղացրել է Գազայի հետ սահմանի վերահսկողությունը:  

Մայիսի 14-ի բողոքի ակցիաների մեկնարկը նվիրված են Նակբային՝ «աղետին»՝ 1948 թվականին Իսրայել պետության ստեղծման, ինչպես նաև Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացմանը:

Հիշեցնենք, 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և որոշում ընդունեց ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումը նախատեսվում է մայիսի 14-ին՝ Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակին ընդառաջ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի այս որոշումը լուրջ քննադատության է արժանացել ոչ միայն պաղեստինցիների և արաբական երկրների կողմից: Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինա-իսրայելական բանակցությունների արդյունքում: Նշենք, որ եվրոպական երկրների դեսպանները, (բացառությամբ Հունգարիայի, Չեխիայի և Ռումինիայի) հայտարարել են ԱՄՆ դեսպանատան բացումը բոյկոտելու մասին:  Արաբական պետությունների լիգան առաջիկա օրերին պատրաստվում է արտահերթ նիստ գումարել «ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու անօրինական քայլը քննարկելու համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր հերթին. անդրադառնալով ամերիկյան դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելու հարցին. նշել է, որ այսպիսով ԱՄՆ կորցնում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում միջնորդի կարգավիճակը, քանի որ հակամարտությունում պաշտպանում է միայն մեկ կողմի շահերը: Ռուսաստանում այս կապակցությամբ մտավախություն են հայտնում, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գորտում առաջիկա օրերին լարվածությունն էապես կաճի:

Նշենք, որ թեև պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների հավանականությունն առաջիկա օրերին կշարունակի բարձր մնալ, սակայն ակնկալել նոր ինտիֆադա, կամ միջազգային հանրության՝ այդ թվում նաև արաբական երկրների կողմից, գործողություններ ընդդեմ ԱՄՆ այս որոշման, ինչպես ցույց տվեցին Թրամփի որոշմանն անմիջապես հաջորդած զարգացումները, չարժե:

Միջազգային հանրության համար այլևս վառված է կանաչ լույսը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դիվանագիտական ներկայացուցչությունները Սուրբ քաղաքում տեղակայելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: