Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ

Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր Երևանում Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Մեկնաբանելով Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման առաջարկ հանդիսացող «Դարի Գործարքը»՝ Մնացականյանը հայտարարել է. «Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերին: Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ անկախ պետության ստեղծման ձգտմանը: Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ Առաքելական եկեղեցին սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:
Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը` որպես 1967թ. գրաված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում: Այս դիրքորոշումը, որին ես մոտեցա շատ պեդանտ ձևով, արտահայտում է Ձեր հարցի պատասխանը:
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ՝ կորոնավիրուս վարակի տարածմանն առնչվող հարցին, բնականաբար, դա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և այստեղ մեզ համար կարևորագույն մոտեցում է համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու, կանխարգելելու ու հաղթահարելու այս վարակը: Այդ առումով մենք շատ սերտ աշխատել ենք Չինաստանի հետ ու միջոցառումներ ձեռնարկել, մենք այս պահին սերտ աշխատում ենք նաև Իրանի հետ: Հենց այս պահին՝ մեր մամուլի ասուլիսին զուգահեռ դեռևս շարունակվում է կառավարության նիստը, որը վարում է վարչապետ Փաշինյանը՝ ձևավորելու համար ավելի կոնկրետ քայլեր, որոնք վերաբերում են այս համաճարակի հաղթահարմանը, որն արտահայտվեց նաև Իրանում։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք այս հարցում համագործակցում և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների հետ, Իրանի ժողովրդի հետ, Իրանի կառավարության հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհները լավագույնս աշխատելու այս ուղղությամբ: Աշխատում ենք նաև մյուս գործընկերների հետ»:
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»:
- «Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 232 մարդ, Իսրայելում՝ 12:
- Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն կարելի է ասել ամենամեծն...
- «Դարի գործարք». ովքե՞ր են դեմ և ինչու՞ Բացի արաբական աշխարհից և արաբական երկրները միավորող կազմակերպություններից, «դարի գործարքի» դեմ արդեն հասցրել...
-
10:42
Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի
-
10:20
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին
-
09:23
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
-
23:16
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ
-
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
-
21:05
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցը
-
20:49
Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
-
20:05
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
-
19:58
Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ
-
19:15
Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
-
18:22
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին
-
17:14
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ.Հայկական կողմը կորուստներ չունի
-
17:11
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
-
17:09
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է
-
17:06
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
-
16:45
Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն
-
16:35
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
-
15:53
Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները. Վազգեն Մանուկյանն՝ ուժային կառույցներին
-
15:49
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:00
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
15:11
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 1,54 կմ/ժ