ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Արցախի Մարտակերտ և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Barev Today

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ և Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։

Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և  Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջև սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջև համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր և կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 17.70 կմ/ժ
11 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով