ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյան

primeminister.am/

Գործարար և բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ Հայաստանում շարունակելու է բարեգործական ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ անկախ իշխանությունների փոփոխությունից, ինքը շարունակելու է իր գործունեությունը: «Արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել մեր գործը, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունում: Կոնկրետ մեր գործի հետ կապված ոչինչ չի փոխվել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է երկրում իրավիճակային փոփոխությանը, ապա Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Հայաստանում մթնոլորտ  է փոխվել, երիտասարդությունը ժպտում է: «Երիտասարդությունը հավատաց, որ կարող է իրավիճակի վրա ազդել, փոփոխություն կատարել: Մեր նպատակն է աշխատել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն», - ասել է Ռուբեն Վարդանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
22.08.2018
18°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: