ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան և ԱՄՆ-ն փորձում են վճռել սիրիական Մանբիջի ճակատագիրը

aljazeera.com

ԱՄՆ-ն և Թուրքիան հաստատել են սիրիական Մանբիջ քաղաքում իրավիճակը կայունացնելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ուսումնասիրել են Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի առաջարկները:

Չավուշօղլուի խոսքով, Անկարան և Վաշինգտոնը կսկսեն իրականացնել ճանապարհային քարտեզը 10 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում կմեկնարկեն Մանբիջի վերաբերյալ համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, կորոշվի, թե քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հեռանալուց հետո երբ են զինվորականները մտնելու Մանբիջ, ինչպես է իրականցվելու մոնիտորինգը, ով է ստանձնելու շրջանի ղեկավարությունը և այլն: Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն քանիցս ետ է կանգնել YPG-ի հեռանալու մասին իր խոստումներից, և եթե այս ագամ՝ ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո դա կրկնվի, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվատանան: Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ճանապարհային քարտեզը ենթադրում է YPG-ի անդամների կողմից զենքի հանձնում, ընդ որում՝ սիրիական Մանբիջի հարցով Թուրքիա-ԱՄՆ համագործակցության մոդելը նախատեսվում է տարածել հյուսիսային Սիրիայի այլ քաղաքների վրա ևս:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները հայտնվել էին ճգնաժամում: Դրա պատճառն այն աջակցությունն էր, որը Վաշինգտոնը ցուցաբերում է YPG-ին, իսկ Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական խմբավորում, որը կապ ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ: Վաշինգտոնն իր հերթին իր գործողությունները մեկնաբանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս ընթացիկ տարվա հունվարին էր հայտարարել, որ իր զինվորականները շարունակելու են քրդերի դեմ գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում, քանի դեռ Թուրքիայի սահմանները «լիովին պաշտպանված չեն լինի զինյալներից»: Այդ հայտարարությամբ Թուրքիայի նախագահը հանդես էր եկել «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունների արդյունքում սիրիական Աֆրինը գրավելուց հետո: Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ Մանբիջի ճանապարհային քարտեզի իրականացումից հետո քրդերն ստիպված կլինեն հեռանալ այդ տարածքից, հակառակ դեպքում Թուրքիան կդիմի այնպիսի գործողությունների, ինչպիսին իրականցրել էր սիրիական Աֆրինում:

Հիշեցնենք, որ դեռևս մարտին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ իր զորքերը չեն պատրաստվում հեռանալ քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջից: Թուրքկական կողմն ի պատասխան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զինել քրդական ուժերին: Այն ժամանակ մի շարք փորձագետներ հակված էին այն կարծիքին, որ իրավիճակն այնքան է լարվել, որ որոշակի պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը կհանգեցներ ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ թուրքերի և ամերիկացիների բախման: Թերևս այդ վտանգը գիտակցում էին նաև իրենք՝ Թուրքիան և ԱՄՆ-ն, ինչ էլ ստիպել է նրանց, անկախ հարաբերություններում ստեղծված լարվածությունից, Մանբիջի հարցում հասնել որոշակի համաձայնության:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: