Թուրքիան և ԱՄՆ-ն փորձում են վճռել սիրիական Մանբիջի ճակատագիրը

ԱՄՆ-ն և Թուրքիան հաստատել են սիրիական Մանբիջ քաղաքում իրավիճակը կայունացնելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ուսումնասիրել են Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան աշխատանքային խմբի առաջարկները:
Չավուշօղլուի խոսքով, Անկարան և Վաշինգտոնը կսկսեն իրականացնել ճանապարհային քարտեզը 10 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում կմեկնարկեն Մանբիջի վերաբերյալ համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, կորոշվի, թե քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հեռանալուց հետո երբ են զինվորականները մտնելու Մանբիջ, ինչպես է իրականցվելու մոնիտորինգը, ով է ստանձնելու շրջանի ղեկավարությունը և այլն: Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն քանիցս ետ է կանգնել YPG-ի հեռանալու մասին իր խոստումներից, և եթե այս ագամ՝ ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո դա կրկնվի, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվատանան: Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ճանապարհային քարտեզը ենթադրում է YPG-ի անդամների կողմից զենքի հանձնում, ընդ որում՝ սիրիական Մանբիջի հարցով Թուրքիա-ԱՄՆ համագործակցության մոդելը նախատեսվում է տարածել հյուսիսային Սիրիայի այլ քաղաքների վրա ևս:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները հայտնվել էին ճգնաժամում: Դրա պատճառն այն աջակցությունն էր, որը Վաշինգտոնը ցուցաբերում է YPG-ին, իսկ Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական խմբավորում, որը կապ ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ: Վաշինգտոնն իր հերթին իր գործողությունները մեկնաբանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս ընթացիկ տարվա հունվարին էր հայտարարել, որ իր զինվորականները շարունակելու են քրդերի դեմ գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում, քանի դեռ Թուրքիայի սահմանները «լիովին պաշտպանված չեն լինի զինյալներից»: Այդ հայտարարությամբ Թուրքիայի նախագահը հանդես էր եկել «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունների արդյունքում սիրիական Աֆրինը գրավելուց հետո: Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ Մանբիջի ճանապարհային քարտեզի իրականացումից հետո քրդերն ստիպված կլինեն հեռանալ այդ տարածքից, հակառակ դեպքում Թուրքիան կդիմի այնպիսի գործողությունների, ինչպիսին իրականցրել էր սիրիական Աֆրինում:
Հիշեցնենք, որ դեռևս մարտին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ իր զորքերը չեն պատրաստվում հեռանալ քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջից: Թուրքկական կողմն ի պատասխան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զինել քրդական ուժերին: Այն ժամանակ մի շարք փորձագետներ հակված էին այն կարծիքին, որ իրավիճակն այնքան է լարվել, որ որոշակի պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը կհանգեցներ ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ թուրքերի և ամերիկացիների բախման: Թերևս այդ վտանգը գիտակցում էին նաև իրենք՝ Թուրքիան և ԱՄՆ-ն, ինչ էլ ստիպել է նրանց, անկախ հարաբերություններում ստեղծված լարվածությունից, Մանբիջի հարցում հասնել որոշակի համաձայնության:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- Թուրքիայում արտահերթ ընտրություններ չեն լինելու. Էրդողան Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կպայքարի նախագահի պաշտոնի համար ընտրություններում, որոնք, ըստ նրա, կանցկացվեն...
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կարող է հայտարարել հուլիսի 3-ին, երբ կհանդիպեն...
- Մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականներ այցելել են Ադրբեջան Այցի շրջանակներում թուրք զինվորականները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ...
- Բայդենը նախատեսում է իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքել է New York Times-ի ավելի վաղ հրապարակված այն պնդումները, որ 79-ամյա գործող նախագահի...
- Բայդենը մեկնում է Հոլիվուդ 54-ամյա հումորիստը նաև թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է, որ առաջիկա եթերի հետ կապված «ոչ մի անսարքություն» չկա:
-
20:43
Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
-
20:20
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի
-
20:00
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր
-
19:35
Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման ներուժ կա. Ռաիսի
-
19:19
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
-
19:10
Թուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ
-
19:00
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
-
18:34
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
-
18:10
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
-
17:29
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին
-
17:18
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
-
16:00
ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
-
15:08
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:52
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
-
14:51
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
-
14:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին
-
14:15
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար
-
14:05
Արցախի իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը․ Նախագահի մամուլի քարտուղար
-
13:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
13:42
Արցախի ԱԺ նախագահն խորհրդակցություն է հրավիրել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 0 կմ/ժ