ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգուն կոչ է արել ԱՊՀ-ի երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը

Комсомольская правда

ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 6-ին կոչ է արել ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է «Արմենպրես»-ը` հղվելով ՏԱՍՍ-ին:

«Այսօր ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական կարգավորման և Սիրիայի՝ որպես միասնական , անբաժանելի պետության վերածննդի համար»,- ասել է նա՝ Կիզիլում բացելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Այդ կապակցությամբ Շոյգուն Համագործակցության երկրներին առաջարկել է մասնակցել Սիրիայի վերականգնմանը:

«Այսօր Սիրիայում հնարավոր է մեր լայն սպեկտրի պրակտիկ փոխգործակցությունը: Խոսքը վերաբերում է տարածքի ականազերծմանը, համաատեղ պարեկմանն ապաէսկալացման գոտիներում, մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ենթակառուցվածքը վերկանգնելուն»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ ներկայում Սիրիայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորման, հումանիտար օգնության ցուցաբերման և ենթակառուցվածքի վերականգնման հարցերը: «Ակնկալում ենք ձեր աջակցությունը, որը կցուցադրի մեր միասնությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: