ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Գերմանիայի ՆԳՆ-ն կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ Մերկելը չստանա ԵՄ-ի աջակցությունը

Wired

Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ  Զեեհոֆերը հաստատել է փախստականների համար սահմանային վերահսկողությունը խստացնելու մտադրությունը: Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով «Suddeutsche Zeitung»-ին Ներքին գործերի նախարարը նշել է, որ դա կանեն նույնիսկ այն դեպքում, եթե կանցլեր Անգելա Մերկելն այս հարցի շուրջ չկարողանա համաձայնության գալ ԵՄ-ի գործընկերների հետ:

«Եթե ԵՄ գագաթաժողովում չգտնվի արդյունավետ որոշում, ապա մենք դուրս ենք հանելու այն փախստականներին, որոնք գրանցված են Եվրամիության այլ երկրներում»,-ասել է նա:

Գերմանիայի կառավարությունում անօրինական միգրացիայի խնդիրը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների: Հորսթ Զեեհոֆերը ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է լինի երկրի ոստիկանության կողմից ստորագրված միակողմանի կարգով հրամանագիր, որը թույլ կտա սկսել մերժել կացության իրավունքի տրամադրումը Գերմանիայի տարածքում: Գերմանիայի կանցլերին տրվել է ժամանակ խնդրին լուծում գտնելու համար:

Կանցլերն էլ իր հերթին Զեեհոֆերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ իրավասությունների տարանջատման մասին, որը ենթադրում է նաև հնարավորություն իր կողմից ցանկացած նախարարին հեռացնել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
13°  25° 
23.09.2018
13°  26° 
24.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: