ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիայի խորհրդարանն առաջին անգամ Ցեղասպանության ճանաչման քննարկումներ կանցկացնի

yerevan.today

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) հունիսի 25-ին առաջին անգամ կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկը: Այդ մասին, ինչպես փոխանցում է PanArmenian-ը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Ճանաչման վերաբերյալ առաջարկին սատարում են Հյուսիսային Սիդնեյը ներկայացնող պատգամավոր Թրենտ Ցիմերմանն ու Բենելոնգը ներկայացնող պատգամավոր Ջոն Ալեքսանդրը: Ըստ առաջարկի, Ավստրալիան պետք է ճանաչի նաև «այն ժամանակվա նորաստեղծ Ավստրալական ընկերակցության արտակարգ հումանիտար ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերին և այլոց, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում հույների և ասորիների աջակցությանը»:

Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները, ինչպես նաև Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը՝ Ավստրալիայի և ՀՀ միջև խորհրդարանական խմբի համանախագահներ Ցիմերմանի և Ջոել Ֆիտցգիբոնի գլխավորությամբ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հույս է հայտնել, որ քննարկումն արդյունավետ կանցնի և կարտացոլի Ավստրալիայի կամքը՝ «ճանաչելու Ավստրալիայի պատմության մի կարևոր դրվագ, որը տևական ժամանակ գաղտնի է պահվել օտարերկրյա բռնապետության հրահանգով»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: