ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան գնալը կհեշտանա. Մեկնարկել են ճանապարհի վերանորոգման աշխատանքները

Ոսկեպար–Նոյեմբերյան միջպետական ճանապարհը գրեթե անճանաչելի է, արևի տակ պսպղում է հենց նոր լցված ասֆալտբետոնային ծածկույթը։ Աշխատողներն անընդհատ կանգնեցնում են մեքենաները, բայց ոչ երկար։

Ամենակարևոր միջպետական մայրուղիներից մեկի հատվածը վերականգնելու աշխատանքը սկսվել է երկու ամիս առաջ։ Շատերը Հայաստանում կապել են այդ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ։ Լուրեր են պտտվել, որ վարչապետն արագ կարգադրություն է տվել ճանապարհի շինարարության մասին։ Սովորական քաղաքացիների այդ վարկածը նախարարությունում հերքեցին։

«Ճանապարհների շինարարության կամ վերակառուցման մասին հարցը չի լուծվում մի օրում։ Շինարարական աշխատանքները ծրագրվել են դեռ անցյալ տարի», –  Sputnik Արմենիային է հայտնել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

Աշխատանքները սկսվել են միջպետական ճանապարհի երեք առանձին հատվածներում, դրանց ընդհանուր երկարությունը 18,3 կմ է։ Մի տեղում դեռ հիմք են դնում, մյուս հատվածում` վնասված ճանապարհածածկը վերականգնում են սառը վերամշակման օգնությամբ։

Հարթ ճանապարհի համար ամենից շատ ուրախ են ընկերությունների վարորդները, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են կատարում Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։


Այն իրավիճակում, երբ Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման մայրուղու երթևեկությունը սահմանափակ է սողանցքից հետո, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին, Ալավերդու ճանապարհահատվածը վերանորոգվում է, դեպի Վրաստան առավել հարմար ուղին անցնում է հենց Գեղարքունիքի և Տավուշի մարզերով։

«Վրաստան կարելի է գնալ նաև Ապարանի կողմով, բայց ճանապարհը երկարում է այն պատճառով, որ Ալավերդու հատվածը ժամանակավորապես փակ է և պետք է շրջանցել Ստեփանավանով և Օձունով», –  ասել է ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Միքայելը։

Այսպես հա՛մ վառելիքի ծախսն է ավելանում, հա՛մ ուղևորների դժգոհությունն աճում։ Ամենից շատ Հայաստանի ճանապարհներից բողոքում էին Վրաստանից եկողները։ Միքայելը կարծում է, որ հիմա նրանք էլ գոհ կլինեն։








Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: