ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի ոսկու պաշարներն այսուհետև վերամշակվելու են Թուրքիայում

Financial Times

Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն հայտարարել է, որ իրենց երկրի ոսկու պաշարները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով այսուհետև վերամշակվելու են ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում, փոխանցում է «Ermenihaber»-ը: 

«Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերի միջև կնքվել է պայմանագիր։ Նման բան իրականացնում ենք դաշնակիցների հետ։  Ապա պատկերացրեք, եթե մեր ոսկիներն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Շվեյցարիա ուղարկեինք և հանկարծ դրանք այնտեղ մնային, ի՞նչ էր լինելու»,- նշել է նախարարը։

Վերջինս ընդգծել է, որ ոսկու պաշարները վերամշակվելուց հետո հետ են ուղարկվելու Վենեսուելա։

Չի հրապարակվում, թե թուրքական որ ընկերություններում է լինելու վերամշակումը։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Վենեսուելայում գրանցված մարդու իրավունքների խախտումներից հետո  ԱՄՆ-ն անցել էր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։ Վենեսուելայի նախագահն այդ քայլը որակել է որպես պատերազմի հրահրում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: