ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբերն էլ, ալբանացիներն էլ արդեն կուշտ են երկար տարիների պատերազմից և հակամարտությունից. փորձագետ Կոսովոյից

Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Պրիշտինայում տեղակայված տարածաշրջանային վերլուծական բալկանյան քաղաքական հետազոտությունների խմբի գործադիր տնօրեն Նայիմ Ռաշիտիի հետ: Պարոն Ռաշիտին ունի երկարատև փորձ աշխատելու հակամարտությունների միջավայրում: Նա խորապես ուսումնասիրել է Կոսովոյի, Հարավային Սլովակիայի և Մակեդոնիայի հակամարտությունները, 2001 և 2002 թթ. աշխատել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության դեսպանների հետ Հարավային Սերբիայի և Մակեդոնիայի հարցով:

 

Ինչպե՞ս եք գնահատում Կոսովոյի հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակը:

- Կոսովոյի և Սերբիայի միջև երկխոսությունը շարունակվում է: Երկխոսության 7-րդ տարվանից հետո երկու կողմերն այժմ պատրաստվում են մեծ եզրափակչին՝ վերջապես ստորագրելու համապարփակ համաձայնագիր, ինչը նաև ԵՄ-ի պահանջն է: 2013-ին ստորագրված առաջին համաձայնագիրը լիարժեք չի իրականացվել և մինչ օրս որոշակի լարվածություն կա կողմերի միջև: Նրանք համաձայնության հասնելու համար ստիպված են փոխզիջման գնալ: Առաջին անգամ ԵՄ-ն հույս ունի, որ նրանք կկարողանան հաղթահարել խնդիրը:

Որո՞նք են պայմանագրի հիմնական հակասական կետերը:

- Հիմնական հակասական կետն այն է, որ Սերբիան չի ճանաչում Կոսովոն, այն հրաժարվում է: Սերբիան ունի իր սեփական ինստիտուտները Կոսովոյում, որտեղ ապրում են սերբերը և ցանկանում են ավելի մեծ ինքնավարություն, սակայն Կոսովոյի ալբանացիները դեմ են: Մյուս հակասական կետը պատերազմական հիշատակումներն են այն ժամանակվա անհայտ կորածների և շատ այլ անձանց վերաբերյալ: Կոսովոն ցանկանում է լիովին բաժանվել Սերբիայից և դառնալ ՄԱԿ-ի լիարժեք անդամ պետություն: 

Երկու կողմերի միջև լարվածության թուլացման հավանականություն կա՞ արդյոք:

- Զինված լարվածություն չկա: Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում մի շարք միջադեպեր, օրինակ որոշ մարդկանց կողմից անօրինական կերպով սահմանները հատելը: Բայց առնվազն զինված հակամարտություն չկա: Այս փուլում միջազգային հանրությունն իսկապես հուսով է, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել: Պատմականորեն Կոսովոն և Սերբիան երբեք համաձայնության չեն եկել:

 - Վերջին տարիներին ի՞նչ փոփոխություններ եք նկատել հանրային տրամադրության մեջ:

 - Սերբերն էլ, ալբանացիներն էլ արդեն կուշտ են երկար տարիների պատերազմից և հակամարտությունից: Բայց մենք չենք տեսնում հաշտեցում, մենք չենք տեսնում, որ կառավարությունները ներողություն խնդրեն կատարվածի համար, հատկապես Սերբիայի կառավարությունը, և ավելին, հաճախ օգտագործում են այս հակամարտությունը խուսափելու համար այլ հարցերի հետ կապված պատասխանատվությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: