ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոյում հայտնել են, որ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է Կոսովոյի անկախությունը

DW

«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դու լիովին անկախ երկիր ես, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով:  Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն  և ինքնուրույն են որոշում՝ բացել արդյոք դեսպանատները», - հինգշաբթի օրը մեջբերել է Կոսովոյի առցանց պորտալը խորհրդարանի խոսնակի խոսքերը։

Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։ 

Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում՝ ծրագիրը ներառում է անձնագրերի փոխադարձ ճանաչում, Սերբիայի հրաժարումը Կոսովոյի ներկայացուցչությունից համաշխարհային ասպարեզում, դիվանագիտական ​​առաքելությունների փոխանակում, ինչպես նաև կողմերի իրավական պարտավորություններ՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    18 C°
     
    22°  11° 
    26.05.2024
    26°  14° 
    27.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: