ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սևանա լճի մակարդակը 2016-ին բարձրացել է 26 սմ-ով

Սևանա լճի ջրի մակարդակը 2016-ի սկզբից 26 սմ–ով բարձրացել է և այսօր կազմում է 1900մ 48 սմ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ոռոգման սեզոնն այս տարի տևել է հունիսի 7-ից սեպտեմբերի 12-ը։ Լճից բաց է թողնվել 167.1 մլն խ/մ ջուր 170 մլն առավելագույն օրենսդրական շեմի պարագայում։ 2015–ի հետ համեմատ՝ ջրաբաշխումը մի փոքր քիչ է եղել՝ 0.6 մլն խ/մ–ով։ 2002 թվականի վերջից ջրի մակարդակը բարձրացել է 3 մ 69 սմ–ով և 94 սմ–ով գերազանցում է պլանը, որը սահմանված է «Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման մասին» օրենքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: