ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնությունում երեք ոսկի և երկու բրոնզե մեդալներով: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներին:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը(61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: