ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը. Արմեն Աշոտյան

tert.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կասպյան ծովի կարգավիճակի մասին այսօր սրոտագրված համաձայանգրին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։

Ահա մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։
1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
2. Տրանսկասպյան գազամուղը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։
3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։
4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։
5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: