ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը որոշեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց, փոխանցում է Sputnik Արմենիա։
Դատարանի մոտ հավաքված Աշոտյանի աջակիցները սկսեցին վանկարկել. «Ամո՛թ»։
«Ինչպես սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով։ Ըստ նախնական տվյալների` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։ Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի»,– նշեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ հունիսի 15-ին, մինչև ուշ գիշեր Աշոտյանի գործով դատական նիստ էր ընթանում, ինչից հետո նրան տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: