ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Մերկելի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարավային Կովկաս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զախարովան, անդրադառնալով Մերկելի հայտարարությանը, որում նշվում էր, թե Գերմանիան պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանն ու այս հարցում պատասխանատվություն ստանձնելուն՝ ասել է. «Կարծում եմ, որ դա պետք է որոշեն այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ ամենը պետք է արվի գործող ձևաչափի արդյունավետության գիտակցությամբ: Նմանօրինակ հայտարարությունները պետք է դիտարկել այս ամբողջության մեջ»:

Անգելա Մերկելը, ով օգոստոսի 24-ին ժամանել էր Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է «պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: «Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- նշել էր կանցլերը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: