ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը. Փաշինյան

Tatyana Zenkovich / Reuters

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման վառ կողմնակիցը, արժանացել է ՀՀ պետական պարգևների։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իոսիֆ Դավիդովիչի ընտանիքին, մտերիմներին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: