ԵՄ-ն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը նախևառաջ դիտարկում է որպես անվտանգության խնդիր
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում Եվրոպական արտաքին գործերի ծառայությանն ուղղված իր հարցն ու պատասխանը, որին կարելի է ծանոթանալ ստորև.
«Սույն թվականի հունիսի 25-27-ին Բրյուսելում կայացած ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, որպես ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, գրավոր հարց էի հղել Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը։ Ստացել եմ պաշտոնական պատասխանը: Ստորև ներկայացնում եմ հարցի ու պատասխանի հայերեն թարգմանված ամբողջական տարբերակը:
- Ինչպե՞ս է ԵՄ-ն վերաբերվում Իրանի հետ համագործակցող ընկերությունների և երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքներին և դրանց հնարավոր ազդեցությանն ԱլԳ երկրների վրա: Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն ԵՄ-ի կողմից՝ պաշտպանելու համար իր հարևաններին այդ պատժամիջոցներից:
- Հարգարժան պատգամավոր, շնորհակալություն Ձեր` Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու և Իրանի հետ համագործակցող երկրների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի` մայիսի 8-ին արված հայտարարության վերաբերյալ գրավոր հարցի համար: ԵՄ-ն խորապես ափսոսում է, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել, և հանձնառու է մնում միջուկային համաձայնագրի լիարժեք և արդյունավետ շարունակակական իրականացմանն այնքան ժամանակ, որքան Իրանը հավատարիմ է մնում ԳՀՀԾ-ի դրույթներին: Միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը համաձայնագրի կարևոր մաս է, որը դրական ազդեցություն է գործում Իրանի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա: Այս առումով ԵՄ-ն վճռական է աշխատել միջազգային հանրության հետ, ներառյալ Հայաստանի՝ պահպանելու համար ԳՀՀԾ-ն:
ԵՄ-ն ԳՀՀԾ-ի պահպանումը նախևառաջ դիտարկում է որպես անվտանգության խնդիր: ԵՄ-ն աշխատում է նաև պաշտպանել այն բիզնեսների և ներդրողների շահերը, որոնք (գործելով բարեխիղճ կերպով և հիմնվելով միջազգային հանրության կողմից ստանձնած և Անվտագության խորհրդի կողմից հաստատված պարտավորությունների վրա) միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների չեղարկումից հետո ընտրություն են կատարում Իրանի հետ օրինական բիզնես վարելու օգտին: Լիովին օրինական այս գործունեությունն աջակցություն է ԳՀՀԾ-ին և խթան, որպեսզի Իրանը հետևողականություն դրսևորի միջուկային սահմանափակումների քաղաքականության հարցում։ Քանի որ միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցների չեղարկումը և Իրանի հետ առևտրային ու տնտեսական հարաբերությունների կարգավորումը համաձայնագրի կարևոր մաս են կազմում, օրինական բիզնեսը պետք է շարունակվի:
Ի լրումն նշենք, որ ԵՄ-ն ընդունել է «Արգելափակման ստատուտի» (Blocking Statute)* թարմացված տարբերակը և առաջին քայլերն է կատարել` հնարավորություն ընձեռելու Եվրոպական ներդրումային բանկին ֆինանսական գործունեություն ծավալել Իրանում՝ նման ցանկության առկայության պարագայում: Ավիացիան, հիդրոկարբոնատների արտահանումը և բանկային սեկտորը կենսական նշանակություն ունեն իրանական տնտեսության, ինչպես նաև իրանցի ժողովրդի համար, և հնարավորություն կտան զգալ միջուկային գործարքից ստացված օգուտները: Թույլ տալը, որ Իրանը պահպանի սեփական ավիաընկերությունների ուղիղ չվերթները, իր հիդրոկարբոնատների արտահանումը, ինչպես նաև կենսունակ բանկային և ֆինանսական լուծումներ գտնի, առանցքային է միջուկային գործարքը պահպանելու համար:
* Հ.Գ. - «Արգելափակման ստատուտը» (Blocking Statute) կարգավորիչ գործիք է, որը նախատեսված է խոչընդոտել այլ երկրի օրենքի կիրառությանը: «Արգելափակման ստատուտն» առաջարկվել է Եվրոպական Միության կողմից 1996 թվականին` անվավեր համարելու ԱՄՆ-ի առևտրային էմբարգոն Կուբայի հանդեպ և Իրանին ու Լիբիային վերաբերող պատժամիջոցները, որոնք ազդեցին նաև ԱՄՆ-ի և տվյալ երկրների հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների վրա: «Արգելափակման ստատուտի»`1996թ. տարբերակը չընդունվեց, քանի որ տարաձայնությունները կարգավորվեցին այլ միջոցներով: 2018թ. օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտել ԵՄ կողմից ընդունված «Արգելափակման ստատուտի» նորացված (updated) տարբերակը` անվավեր ճանաչելու Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ