ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Google-ը 20 տարեկան Է

google.com

Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նշում Է իր պաշտոնական գրանցման 20-ամյակը: Այդ ընթացքում Google-ը ոչ մեծ ֆիրմայից վերածվել Է անդրազգային կորպորացիայի, որը գործում Է մի ամբողջ շարք տեխնոլոգիական ճյուղերում: 
Google որոնողական համակարգի պատմությունը սկիզբ Է առնում 1996 թվականից, երբ Սթենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիայի նահանգ) երկու ուսանողներ՝ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, գործարկեցին գիտահետազոտական նախագիծը: Փեյջը եւ Բրինն իրենց ստեղծած համակարգն անվանեցին BackRub, որն այնուհետեւ վերանվանեցին Google:
Google դոմենային անունը գրանցվել Է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին: Ընկերությունն ինքը որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին: Բազմաթիվ մասնագետներ հակված են հենց այս ամսաթիվը համարել ընկերության հիմնադրման օրը, թեեւ Google-ում այլ կերպ են կարծում: 
Կորպորացիայի պաշտոնական կայքում նշվում Է, որ Google-ի ծննդյան օրը տոնվում Է սեպտեմբերի 27-ին, բայց թե ինչու Է ընտրված այդ ամսաթիվը, չի պարզաբանվում: 
2013 թվականին Google-ը հերթական տարեդարձի կապակցությամբ իր բլոգում հրապարակել Էր հաղորդագրություն, որում խոստովանում Էր, որ նույնիսկ իր աշխատակիցները միակարծիք չեն, թե որ ամսաթիվը պետք Է համարել ընկերության ծննդյան պաշտոնական օրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: